«Ռեալը» նոր պայմանագիր է առաջարկել Նավասին

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է առաջարկել թիմի դարպասապահ Կեյլոր Նավասին:

Չնայած այն փաստին, որ խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը, մադրիդցիները ցանկանում են այն երակարաձգել ևս երկու տարով: Այս մասին հայտնում է «La Nacion»-ը, որը հղում է անում բանակցությունների ընթացքին տեղյակ իր աղբյուրին:

«Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Լոպետեգին շատ բարձր է գնահատում Նավասի խաղը և դեռ 2014 թվականին ցանկացել է դարպասապահին տեսնել «Պորտուում

Օրերս Կոստա Ռիկայի հավաքականի ֆուտբոլիստը շփվել է մարզչի հետ, վերջինս հաստատել է, որ խաղացողը հաջորդ մրցաշրջանում լինելու է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն