Սերժ Սարգսյանի իշխանության հետ իմ հարաբերությունները լարված էին. Ռոբերտ Քոչարյան

Այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է‚ որ փորձում են պատմությունը վերափոխել‚ ամբողջը շուռ տալ՝ անդրադառնալով իր նկատմամբ մեղադրանք առաջադրելուն։

«Եթե այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն է կրել, ուրեմն անցած 10 տարիներն ապօրինի տարիներ էին։ Սա ծայրահեղական դրսևորում է։ Եթե այս ամբողջն ապօրինի է, ուրեմն կարելի է արհամարհել։ Այս իշխանությունը ճանապարհներ փակելով եկել է իշխանության և իրավական դաշտում խոսելով օրինականությունից, ծայրահեղ ապօրինի որոշում է կայացրել։ Հիմա ասելու են՝ մենք կապ չունենք ՀՔԾ-ի հետ, բայց այդ նույն ՀՔԾ-ի ղեկավարին փոխելուց հետո այսպիսի դրվագներ առաջացան։ Սա ի՞նչ է նշանակում»,-ասաց Քոչարյանը։

Դիտարկմանը, որ նախորդ իշխանությունները թույլ չեն տվել օբյեկտիվ քննություն իրականացնել, երկրորդ նախագահն արձագանքեց. «Հիմա թող բռնեն նրան, ով թույլ չի տվել։ Ես 2008-ի ապրիլի 9-ից իշխանություն չունեի։ Ավելին, այդ իշխանությունների հետ հետագայում իմ հարաբերությունները լարված էին։ Դուք գիտեք, ես մշտապես քննադատել եմ մի շարք հարցերում և իմ անհամաձայնությունն եմ հայտնել։

Մինչ այս ամենը պետք է բացահայտած լինեին, որ այնտեղ սխալ է արվել, ով է խանգարել։ Պետք է արդեն ԿԸՀ կազմը պատասխանատվության ենթարկված լիներ»,-ասաց Քոչարյանը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն