Գլխուղեղի վիրահատությունից հետո առաջին անգամ Ֆերգյուսոնը դիմել է երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով մայիսին գլխուղեղի արնազեղման պատճառով վիրահատության էր ենթարկվել, շնորհակալություն է հայտնել իրեն աջակցություն ցուցաբերած բժիշկներին և երկրպագուներին.

«Առաջին հերթին ցանկանում շնորհակալություն հայտնել բժիշկներին, որոնց շնորհիվ այժմ այստեղ նստած եմ և ասում եմ այս բառերը:

Շնորհակալ եմ իմ և իմ ընտանիքի անունից: Ինձ շատ են օգնել ամբողջ աշխարհից եկած աջակցական հաղորդագրությունները: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար:

Ես մարզադաշտ կվերադառնամ մի փոքր ուշ, որպեսզի հետևեմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին: Ամենալավն եմ ցանկանում Ժոզե Մոուրինյուին և թիմին»,- Ֆերգյուսոնի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն