Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց բնակչուհին

Ճապոնիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց բնակչուհին՝ Տիյո Միյակոն: Այս մասին ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:

FBH.am-ի հաղորդմամբ՝ Միյակոն 117 տարեկան էր: Նա ծնվել է 1901 թվականի մայիսի երկուսին:

Նշվում է, որ Գինեսի ռեկորդների գրքում երեք անվանակարգ կա. մոլորակի ամենատարեց տղամարդ, ամենատարեց կին և ամենատարեց բնակիչ: Փորձագետները հաստատել են ճապոնուհուն ամենատարեց կնոջ և ամենատարեց բնակչի կոչումներ շնորհելը նրա մահից որոշ ժամանակ առաջ:

Հայտնի է, որ Երկրի ամենատարեց տղամարդն է համարվում Ճապոնիայի 113-ամյա բնակիչ Մասաձո Նոնական:
 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն