Թրամփի կոչից հետո Թուրքիայում բանտից ազատ են արձակել ամերիկացի պաստորին

Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո PKK-ի եւ գյուլենականների հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Քրեյգ Բրանսոնի խափանման միջոցը դատարանը փոխել է։

Իզմիրի ծանր հանցագործությունների գործերով 2-րդ դատարանը 2016-ից կալանքի տակ գտնվող ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի փախանման միջոցը փոխարինել է տնային կալանքով եւ երկիրը լքելու արգելքով, փոխանցում է news.am-ը:

Ամերիկացի պաստորի փաստաբան Ջեմ Հալավուրթը նշել է, թե ինքը պատրաստվում է բողոքարկել դատարանի այն որոշումը, որ տնային կալանքի ընթացքում իր պաշտպանյալը էլեկտրոն ձեռնաշթղա է կրելու։

Նշվում է, որ հաջորդ դատական նիստը լինելու է հոկտեմբերի 12-ին։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն