Եթե չլինեի տնտեսագետ, ապա կլինեի դիզայներ․ հարցազրույց Սյուզաննա Մարտիրոսյանի հետ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, Ֆեյսբուքյան ակտիվիստ Սիլվի Տիգրանյանը սկսել է շարք, որտեղ զրուցում է իր Ֆեյսբուքյան ընկերների հետ։

Այս անգամ զրուցակիցը ԵՊՀ  Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Սյուզաննա Մարտիրոսյանն է:
 

1.Առավոտյան օրը սկսում եմ...

-Անկասկած, մեկ բաժակ սուրճով՝ համադրելով այն նպատակնորով ու ժպիտով:

2.Եթե ոչ տնտեսագիտություն, ապա...

-Դիզայն

3.Հայաստան ու ես…

-Չնայած անվերջ անջատումներին ու վերադարձներին, հուսով եմ մի օր կմիաձուլվենք ու չենք բաժանվի...

4.Ըստ իս տղան պետք է լինի...

-Ըստ իս չկան ինչ-որ հստակ բնորոշումներ կամ գծեր, որ տղան պետք է ունենա, սակայն, ավելի սուբյեկտիվ եթե մոտենամ հարցին, ապա ցանկալի է, որ լինի հասուն, ուշադիր, խոհեմ, անպայման չէ, որ փայլի իր բարձր ինտելեկտով, բայց կարծում եմ մի փոքր հումորը ամեն ինչի ճիշտ լրացումն է :)

5.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի...

-Ճիշտն ասած կարծում եմ, որ Ռեմարկն ինձ արդեն այնքան լավ է բնութագրել, որ ես պարզապես անզոր եմ ավելին ասել «Նա ինքը խմիչք էր խմելու ժամանակ, դառնում էր սեր սիրելու պահին, նա փոխվում էր հուսահատության, երբ սկսում էր հուսահատվել, նա ինքը մոռացություն էր՝ մոռացության մատնելիս» :

6.Իմ ներաշխարհն ու արտաքին աշխարհը...

-(Հիանալի հարց է) Երկուսն էլ թեպետ հակասություններով լի են` փորձում եմ հնարավորինս մաքսիմալ  չափով զերծ ու մաքուր պահել ներաշխարհս արտաքին աշխարհի զեղումներից, չարությունից ու ագահությունից:

7. Թատրոն, թե՞ կինո

-Ես թատրոնի մեծ սիրահար եմ, ոչինչ չեմ փոխարինի կենդանի էմոցիաների տարափի հետ, որ ստանում եմ թատրոնից:

8.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...

-Հեշտությամբ հաղթահարում եմ այն։

9.Իմ երեք ամենասիրելի ուտեսնտերն են...

-Lազանիա, թանապուր, մանթի

10.Երբեք չեմ ների…

-Կարծում եմ մարդ իր բնույթով միտված է ներելո: Թերևս ամեն ինչ ( սուտը, դավաճանությունը, մոռացությունը...) հնարավոր է ներել, սակայն դժվարանում եմ հասկանալ ի զորու եմ ներել անտարբերությունը, թե ոչ...

11.Ասա ինձ` չես կարող և ես...

Կհասկանամ, որ դու ինձ չես ճանաչում (ծիծաղում է)

12.Կյանքն ինձ համոզել է, որ...

-Անիմաստ է պլաններ մշակել, անգամ մտածել ինչ-որ հեռահար իրադարձությունների մասին, քանի որ այն ինչ ունենք մենք մեր ներկան է ու երջանիկ է նա, ով կարողանում է լիովին կենտրոնանալ ներկայի վրա, ապրել դրա ամեն պահը ու լիարժեք վայելել այն...

13.Տուր ինձ հնարավորություն և ես ...

-Եվ ես կփորձեմ հավատալ դրան:

14.Կուզեի ապրել մի տեղ, որտեղ...

-Որտեղ կբացահայտեի «նոր» ինձ...

15.Ես Սյուզաննա Մարտիրոսյանն եմ ,ես ...

-Ես հուսով եմ, որ դուք ինձ կընդունեք այնպիսին, ինչպիսին որ եմ :

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն