Ասա ինձ` չես կարող և ես կհամոզեմ, որ կարող եմ․ հարցազրույց Արման Առաքելյանի հետ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, Ֆեյսբուքյան ակտիվիստ Սիլվի Տիգրանյանը սկսել է շարք, որտեղ զրուցում է իր Ֆեյսբուքյան ընկերների հետ։

Այս անգամ զրուցակիցս Armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արման Առաքելյանն է:
 

1.Երբ ես դեռահաս էի...

-Երազում էի այն ամենի մասին, որոնց կեսին այժմ հասել եմ:

2.Կյանքն ինձ համար...

-Իմ աշխատանքն է

3.Քչերը գիտեն, որ, ես...

-Հուսահատ էլ եմ լինում (ընտիր հարց ա, շատ լավն ա)

4.Կսիրահարվեի նրան ,եթե...

-Ունենար այն, ինչը չեմ գտել այլ աղջիկների մեջ, կամ էլ, եթե շիկահեր լիներ ( ծիծաղում է)

5.Ինձ համար հաճելի է...

-Աշխատանքից հոգնելը:

6.Ում հետ սուրճ կխմեիր այս պահին

-Քեզ հետ, Սիլվ (ժպտում է)

7.Գուցե հնարավոր է...

-Ես հասնեմ իմ ամենակարևոր երազանքներից մեկին:

8.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ,ապա կասեի…

-Ես սպորտային լրագրող եմ:

9.Երևանում իմ ամենասիրելի վայրը...

-«Հանրապետական» ստադիոնը, Ավանի ֆուտբոլի ակադեմիան

10. Իմ երեք ամենասիրելի ուտեստներն են…

-Խինկալի, ձկնամթերք, տավարի սթեյք

11.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո…

-Ուտում եմ այն, ինչ գտնում եմ սառնարանում (ծիծաղում է)

12.Ասա ինձ` չես կարող և ես...

-Ասա ինձ` չես կարող և ես կհամոզեմ, որ կարող եմ:

13.Գուցե սխալվում եմ ,բայց ...

-Բայց հավատով եմ լցված, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:

14.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, այն կկոչվեր...

-Երևի  ,,Սպորտն ու աշխատանքը,, կամ ,,Սպորտային լրագրողը,,

15.Ես Արման Առաքելյանն եմ ,ես...

-Ես խնդրում եմ օգնեք ինձ ամեն ինչ ավելի լավը դարձնելու համար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն