Ֆեյսբուքը ինձ համար աշխատանքային գործիք է․ հարցազրույց Տիգրան Խաչիկյանի հետ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, Ֆեյսբուքյան ակտիվիստ Սիլվի Տիգրանյանը սկսել է շարք, որտեղ զրուցում է իր Ֆեյսբուքյան ընկերների հետ։

Այս անգամ «Բլից հարցազրույց»-ի հյուրն է FBH.am կայքի հիմնադիր տնօրեն Տիգրան Խաչիկյանը:

1.Օրինակելի լինելն ու օրինակ վերցնելը ինձ համար...

-Երազանք է:

2. Կա՞ աղջիկների կողմից արվող արտահայտություն, որ կարող է Ձեզ հունից հանել:

-Չկա այդպիսի արտահայտություն, որը կարող է ինձ հունից հանել, բայց ես զզվում եմ, երբ աղջիկը ունենում է լպիրշ խոսելաձև։

3. «Ի՞նչ կա չկա» հարցին ես պատասխանում եմ... 

-Խառը, դու ասա (ծիծաղում է):

4.Իմ առաջին աշխատավարձով, ես ... 

-Ֆինանսապես անկախ զգալու քաղցրությունը վայելեցի (ժպտում է):

5.Ես ինքնավստահ եմ երբ... 

- Ես երբեք ինքնավստահության պակաս չեմ զգացել։

6.Երևանում իմ ամենասիրելի վայրը...

-Ամբողջ փոքր կենտրոնը։

7.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո... 

-Առանց ամաչելու բացում եմ սառնարանի դուռը և հավեսով հաց ուտում, քանի որ վստահ եմ, որ առավոտյան չեմ հասցնելու նախաճաշել (ծիծաղում է)

8.Ֆեյսբուքը... 

Ֆեյսբուքը ինձ համար աշխատանքային գործիք է:

9.Ըստ իս աղջիկները սիրում են... 

-Ըստ իստ շատ ճիշտ է ասված, որ աղջիկները սիրում են ականջներով, քանի որ աղջիկներին պետք է մի քանի սիրուն և քնքուշ բառեր ասել և նրանք արդեն կիսովչափ սիրահարված են (ծիծաղում է)

10. Այս հարցազրույցը...

-Այս հարցազրույցը իր ձևաչափով տարբերվում է ամբողջ Ֆեյսբուքահայության շրջանում:

11.Ասա ինձ` չես կարող և ես... 

-Եվ ես կփորձեմ օգնել քեզ:

12.Կորուստներն ու ձեռքբերումները... 

-Դրանք կյանքից անբաժան են, չես կարող ունենալ միայն կորուստներ և միայն ձեռքբերումներ։ Կյանքը այնպես է ստեղծված, որ մի օր ունենում ես ձեռքբերում, մեկ օր էլ կորուստներ, պարզապես մենք շատ անգամներ անտեսում ենք ձեռքբերումները՝ տեսնելով միայն կորուստները:

13.Կյանքն ինձ համոզել է, որ... 

-Կյանքը ինձ համոզել է, որ նա սիրում է միայն աշխատասեր և նպատակասլաց մարդկանց և եթե ցանկանում ես հաջողության հասնել պետք է անընդհատ աշխատես քեզ վրա, այլապես կյանքը կանտեսի քեզ:

14.Գուցե սխալվում եմ, բայց ... 

-Գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է բացի մեզանից կան այլ մոլորակներում ապրող մարդիկ։

15. Ես Տիգրան Խաչիկյանն եմ, ես... 

-Ես չեմ սիրում գլուխ գովել, այլ սիրում եմ լուռ աշխատել։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն