Զիդանը երկրպագուներին խնդրել է չսուլել Բենզեմային

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մամուլի ասուլիս է տվել Իսպանիայի Գավաթում կայանալիք «Լեգանեսի» հետ խաղից առաջ, որտեղ խոսել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին.

«Կարիմը ցանկանում էր որքան հնարավոր է շուտ վերադառնալ և նա կրկին մեկնարկային կազմում է: Միակ բանը, որ նրան ուրախություն է պատճառում թիմի հետ խաղադաշտ դուրս գալն է:

Տհաճ է, երբ լսում ես, թե ինչպես են սուլում նրա հասցեին վերադառնալուց հետո: Նման բան կարող է պատահել ցանկացածի հետ:

Մենք ցանկանում ենք, որ երկրպագուները լինեն մեր կողքին: Իհարկե, նրանք ունեն ընտրության իրավունք, սակայն ես ցանկանում եմ, որ ակումբի աջակիցները 90 րոպե լինեն թիմի հետ:

Խաղից հետո նրանք կարող են ասել այն, ինչ ցանկանում են, սակայն հանդիպման ընթացքում իմ ֆուտբոլիստներին պետք է նրանց աջակցությունը»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն