Աստղագուշակը հունվարի 24-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Խոյերի զգացմունքներն այսօր լի են պայծառությամբ և դրամատիզմով: Հնարավոր է կապվածություն, խանդոտ սեփականատիրական զգացում երեխաների, սիրելիների, ընկերների, սեփական հաջողությունների նկատմամբ: Շատ Խոյեր կարող են չնկատել, թե ինչպես են հատում ուրախ խաղի սահմանը և մտնում լուրջ կոնֆլիկտի դաշտ: Բարեբախտաբար, այսօր բազմաթիվ հնարավորություններ կան հարաբերությունների զարգացման բացասական սցենարից խուսափելու համար:

Ցուլ

Պահի ընդհանուր միտումները Ցուլերի համար դրական են, սակայն այս օրերին նախադրյալներ կան երեխաների, ամուսնու, ծնողների, հարևանների հետ հարաբերությունների սրման, բացառված չեն գործնական տարաձայնությունները: Բախումներ հնարավոր են անձնական ազատություն կամ տարածություն գրավելու հողի վրա: Հնարավոր է սերունդների գաղափարական կոնֆլիկտ: Վեճերից խուսափելու համար անհրաժեշտ է գործել օրենքով և արդարությամբ:

Երկվորյակ

Երկվորյակներին հոգևոր վերելքը կօգնի հաղթահարել խոչըդոտները և ամեն ինչում տեսնել դրական կողմերը: Գլխավոր լավ նորությունը կարող է դառնալ ձեր գործերի ընդհանուր կարգավորումը, կարգավիճակի և պատասխանատվությունների հստակեցումը, սահմանափակումների և վեճերի գծի ավարտը: Հնարավոր են դժվարություններ ճանապարհին: Ցանկացած իրավիճակից կգտնվի յուրօրինակ և միևնույն ժամանակ միանգամայն օրինական ելք:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում ուշադիր լինել կարևոր մարդու պահվածքի փոփոխությանը, ինչպես նաև ընդհանուր իրավիճակի փոփոխման նախադրյալներին: Այժմ նկատվում են հակասությունների խաղաղ կարգավորման միտումներ: Հատուկ ուշադրություն կարող է պահանջել ֆինանսական հարցը, ռեսուրսների գրագետ ղեկավարումը: Բիզնեսում եկամուտների համակարգը, անձնական բյուջեի ձևավորման սկզբունքն արժե օպտիմալացնել:

Առյուծ

Որպեսզի օրը բարեհաջող անցնի, Առյուծներին անհրաժեշտ է ճիշտ հենակետ ընտրել: Այս օրերի հիանալի խոստումները կարող են չկատարվել, եթե դուք խանդոտ եք, ագրեսիվ, անզիջում, գործում եք ուժով: Նախադրյալներ կան անձնական սուր կոնֆլիկտի, մրցակցության, սթրեսների, կենցաղային վնասվածքների: Ձեր դիրքերն ու հեղինակությունը պահպանելուն կօգնի տոկունությունը, սկզբունքայնությունը և ինքնահարգանքը` համադրված ընկերասիրության և դիվանագիտության հետ:

Կույս

Կույսերի մոտ դրական շրջան է ուրվագծվում անձնական կյանքում: Հնարավորություն կա ուղղելու սխալները: Բացի սիրային գործերից` հնարավորություն է առաջանում օպտիմալացնելու այլ ոլորտները, օրինակ` անձնական կրթությունը, երեխաների դաստիարակությունը, հոբբիի միջոցով եկամուտները կամ ազատ ստեղծագործությունը: Միակ պայմանը, որ ձեր առջև դնում են աստղերը, ի բնե ձեզ հատուկ ողջամտության մասին չմոռանալն է:

Կշեռք

Ժամանակն է, որ Կշեռքները վերագնահատեն իրենց պահանջներն ու կենսական առաջնայնությունները: Հնարավոր է ստիպված լինեք փոխել կենցաղի ռեժիմը, աշխատանքի համար այլ տարածք վարձակալել: Բացառված չէ ընտանեկան կարգավիճակի փոփոխությունը: Ցանկացած դեպքում` իրավիճակը պահանջում է լինել գործնական և տնտեսող: Արժե հստակություն մտցնել անշարժ գույքի, առողջության, սոցիալական կամ մասնագիտական վիճակի հետ կապված թղթերում:

Կարիճ

Կարիճներն այսօր չափազանց համառ են: Եթե ամրոցը հարձակմամբ գրավել չի հաջողվել, շատերը կանցնեն պաշարման տարբերակին: Դրական որակներ կլինեն հաստատակամությունը, դիմացկունությունը, նպատակասլացությունը: Բացասական դեր կարող է խաղալ ագրեսիվությունը, անզիջումությունը: Ավելորդ պատվամոլությունը, կրքոտությունը, համակվածությունը կարող են խանգարել ուժերը ճիշտ հաշվարկելուն և գործելու ճիշտ ժամանակն ընտրելուն:

Աղեղնավոր

Աղեղնավորներն ունեն անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի օրն օգուտով անցկացնեն: Հարմար պահ է` հոգեկան և հոգևոր ռեսուրսները կենտրոնացնելու մեկ ուղղությամբ, որն այժմ ձեզ համար ռազմավարական կարևորություն ունի: Հաջող պահ է նաև ուժերի միավորման, համախոհներին մեկ թիմում հավաքելու համար: Առաջադրանքը կարող են բարդացնել ընկերների միջև անձնական հաշիվները, բացահայտ կամ թաքուն խոչընդոտները, ազդեցության գոտին բաժանելու անկարողությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները պատճառներ ունեն կյանքին ավելի լավատեսական նայելու համար: Միևնույն ժամանակ, չի խանգարի զգուշությունը, պետք կգա ներքին հոգևոր ապավեն կամ արտաքին թաքուն աջակցություն: Օրվա ընթացքում հնարավոր են էմոցիոնալ փոթորիկներ: Հապճեպությունը և արկածախնդրությունը կարող են դառնալ նյութական կորուստների, գործնական կամ սիրային անհաջողությունների, հոգեկան ճնշվածության, ընկերների հետ խնդիրների պատճառ:

Ջրհոս

Ջրհոսներին կարող է սպասվել սուր անձնական մրցակցություն, ռիսկային խաղ կամ այլ լարված իրավիճակ: Առանց լուրջ պատճառի չարժե կոնֆլիկտի մեջ մտնել: Միևնույն ժամանակ, չարժե խուսափել պայքարից, եթե ձեր ակտիվությունից ինչ-որ կարևոր բան է կախված: Շատ Ջրհոսներ այսօր խոցելի են և առանց աջակցության կարող են պարտություն կրել: Ձեր դիրքերը զգալի կամրապնդի կոլեկտիվի կամ ազդեցիկ դեմքի աջակցությունը, ինչպես նաև ճշմարտացիության զգացումը:

Ձկներ

Ձկների մարտավարությունն այսօր շատ բանով կախված է խառնվածքից և այլ անձնական գործոններից: Կարող եք արհամարհել ձեր շուրջը եռացող կրքերը կամ իրադարձությունների էպիկենտրոնից հեռու գտնվել: Եթե ճակատագրի կամքով վտանգավոր իրավիճակում հայտնվեք կամ դրա ականատեսը դառնաք, մեծ դեր կխաղան ձեր համոզմունքները: Աստղերը հուշում են, որ ձեր ակտիվությունն այլ մարդկանց համար կարող է արջի ծառայություն դառնալ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն