10 հատկանիշ, որոնք կանայք գնահատում են տղամարդկանց մեջ

FBH.am-ը ներկայացնում է մի քանի կարևոր հատկանիշ, որոնք կանայք գնահատում են տղամարդկանց մեջ: Պատասխանատվություն Առաջին տեղում պատասխանատվությունն է:

Նշանակություն չունի մարդու սոցիալական դիրքն ու արտաքինը, եթե նա պատասխանատվություն չի կրում իր արարքների համար:

Պատասխանատու տղամարդն ունակ է հոգ տանելու իր ընտանիքի մասին, այլապես ամբողջ բեռն ընկնում է կնոջ ուսերին:
 

FBH.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի կարևոր հատկանիշ, որոնք կանայք գնահատում են տղամարդկանց մեջ:
 

Պատասխանատվություն

Առաջին տեղում պատասխանատվությունն է: Նշանակություն չունի մարդու սոցիալական դիրքն ու արտաքինը, եթե նա պատասխանատվություն չի կրում իր արարքների համար: Պատասխանատու տղամարդն ունակ է հոգ տանելու իր ընտանիքի մասին, այլապես ամբողջ բեռն ընկնում է կնոջ ուսերին:

Նպատակասլացություն

Նա, ով հստակ գիտի՝ ինչ է ուզում, հասնում է իր նպատակներին: Կինը պետք է իմանա, որ իր սիրելին բացի նպատակներից, ունի նաև դրանք իրականացնելու հստակ ծրագիր:

Խոստումները կատարելու կարողություն
Պետք է ոչ միայն խոստանալ, այլև կատարել խոստումները վստահություն ձեռք բերելու համար:

Հումորի զգացում

Սթրեսներն ուղեկցում են մարդուն իր ողջ կյանքի ընթացքում: Այդ պատճառով էլ գնահատվում է այն մարդը, ով ընդունակ է ստեղծելու հարմարավետ և ուրախ մթնոլորտ, որն օգնում է հանգստանալ ու կտրվել բացասական մտքերից:

Առատաձեռնություն

Կանայք գնահատում են տղամարդկանց առատաձեռնությունը՝ անկախ աշխատավարձի չափից:

Վստահություն

Լինել այնպիսի մարդու կողքին, ով մշտապես կասկածում է իր ուժերին, դժվար է: Այդ իսկ պատճառով կանայք տղամարդկանց մեջ գնահատում են ինքնավստահությունն ու սեփական ուժերին հավատալու կարողությունը:

Հոգատարություն

Տղամարդը պետք է կարողանա հոգ տանել ոչ միայն իր, այլև շրջապատողների մասին: Տղամարդու հոգատարության շնորհիվ կինն իրեն ավելի երջանիկ, սիրված ու գնահատված է զգում:

Ազնվություն

Այս հատկանիշը համարվում է բոլոր հարաբերությունների հիմքը: Ազնվությունը մարդկային արժեգներից մեծագույնն է: Երբեմն մարդիկ ստում են դիմացինին ցավ չպատճառելու համար, սակայն ստի անընդհատությունը չի կարող երկարատև հարաբերությունների հիմք դառնալ:

Խելք

Կանանց գրավում է տղամարդու խելքը, աշխարհը բացահայտելու, անընդհատ զարգանալու և կատարելագործվելու ձգտումները:

Բարություն

Կանայք գնահատում են տղամարդկանց բարությունը, բարեսիրտ վերաբերմունքը մարդկանց, կենդանիների ու երեխաների հանդեպ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն