Այս դպրոցում ուսուցման մեկ տարին արժի 100 հազար եվրո. Ահա, թե ինչ դպրոց է այն. (լուսանկարներ)

Institut Le Rosey-ն համարվում է Շվեյցարիայի և ամբողջ աշխարհի ամենաթանկ ու բարձրակարգ ուսումնական հաստատություններից մեկը: Այստեղ մեկ տարվա ուսուցումն արժի 100 հազար եվրո:

Այս դպրոցի շրջանավարտների 30%-ը անցնում է ավելի բարձրակարգ ուսումնական հաստատություններ:

Աշակերտներին այստեղ ծախսերի համար տրվում է հստակ գումար: Դպրոցի մասնաճյուղերից մեկը գտնվում է 14-րդ դարի ամրոցում: Այն ունի բացօթյա և փակ լողավազաններ:

Այստեղ բացի հիմնական դասընթացներից աշակերտները անցնում են նաև սպորտային պատրաստություններ: 2017 թվականին Institut Le Rosey-ն ուներ 400 աշակերտ՝ աշխարհի 67 երկրներից:

Դպրոցի գրադարանը աշակերտներին ներկայացնում է 20 տարբեր լեզուներով գրքեր: Նրանց հատկացվում է բնակավայր: Ավարտելու տարում աշակերտին տրվում է առանձին սենյակ: Սովորական դասերի օրերին նրանց հատկացվում է լանչ և ըմպելիքներ: Դպրոցն ապահովում է աշակերտներին սպորտի, երաժշտության, արվեստի տարբեր անվճար դասընթացներ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն