Աստղագուշակը հունվարի 23-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Խոյերին օրը կստիպի հաշվի նստել սեփական կամ ուրիշի առողջության, աշխատանքային իրավիճակի, տարբեր օրենսդրական և բյուրոկրատական նրբությունների հետ: Ավելի լավ է հետաձգել անհատական և համատեղ նախաձեռնությունները, եթե դրանք անդառնալի բնույթի են և ռազմավարական նշանակություն ունեն: Օրվա մթնոլորտը հարմար է ճշգրտող, ավարտական, պրոֆլիակտիկ և նախապատրաստական միջոցառումների համար:

Ցուլ

Ցուլերին օրը կօգնի ճիշտ օգտագործել օգտակար տեղեկատվությունը, այդ թվում՝ վտանգներից և թյուրիմացություններից խուսափելու համար: Կհաջողվի մտերիմների հետ պահպանել ներդաշնակություն և փոխըմբռնում: Բախտը ձեզ հետ կմնա մինչ գիշեր, եթե դուք գործնական եք, շրջահայաց, բախտը չեք փորձում: Հետազոտությունների արդյունքները, ստեղծագործական գաղափարներն այսօր ճիշտ ձևակերպման կարիք են զգում:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում համակերպվել ժամանակի և տարածության օբյեկտիվ սահմանների հետ, այդ թվում՝ կենցաղային և աշխատանքային շրջանակների: Արժե հարգել մեծերի կարծիքը, հաշվի նստել գործընկերոջ ծրագրերի, ընտանեկան ավանդույթների հետ: Օրվա ընթացքում ձեզ կարող է այցելել ձանձրույթը, վախը, միայնության, փակուղու կամ թյուրըմբռնման զգացումը: Ընկճվածությունից կխուսափեք, եթե կարգապահ եք, համբերատար:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս չհուսահատվել, եթե առջևում փակուղի, ստուգումների կամ սպասման շրջան է ուրվագծվում: Այսօր կրած հիասթափությունների համար անպայման փոխհատուցում կստանաք: Իրականության հետ հաշտվելուն ձեզ կարող է օգնել հաջող բացահայտումը, ազգականի օգնությունը, մերձավոր շրջապատի ներկայացուցչի հետ փոխադարձ համակրանքը կամ այլ հաճելի հանգամանք:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս օրն օգտագործել հասունացած մանրակրկիտ ուսումնասիրությունների և թերհաշվարկների դեմ պայքարի համար, այդ թվում՝ անձնական դիետայի, առողջության և ֆինանսական քաղաքականության ոլորտում: Ավելի հեշտ կլինի մանր վրիպակների վերացման առաջադրանքը. ձեզ դժվար չի լինի փոխհատուցել ոչ մեծ վնասը կամ օգնություն ստանալ ընթացիկ առաջադրանքի լուծման համար:

Կույս

Այսօր Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս լինել իրատես, սակայն խուսափել ավելորդ հոռետեսությունից  և ինքնախարազանումից: Չարժե զրկել ձեզ դրական պահերից, քանզի հենց դրանք կարող են լինել բոլոր հիվանդությունների լավագույն դեղը: Առանցքային որակը, որը թույլ կտա օրը լավ անցկացնել, օպտիմալ հավասարակշռություն պահպանելու ունակությունը կլինի: Փորձե՛ք գտնել հավասարակշռության ձեր կետը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում վախենալ տոնուսի ժամանակավոր անկումից և միայնության կարիքից: Շատերի համար մենակությունը կդառնա անհրաժեշտ միջոցառում, որը կոչված է վերականգնել խախտված հավասարակշռությունը, առողջությունը և դադար վերցնել գործերում: Հնարավոր է վերջին իրադարձությունները ձեզ առիթ տան մտորելու ինչ-որ ավելի կարևոր բանի մասին, քան առօրյա կյանքն է:

Կարիճ

Կարիճներին այսօր պետք կգա բնածին դիտունակությունը և կասկածամտությունը: Պատրանքների բացակայությունը կրկնակի օգտակար կլինի, եթե դուք իրատես եք և ապագան ծրագրում եք՝ ելնելով գործնական նկատառումներից: Մեկ դետալը կարող է բացել ձեր աչքերը ճշմարտության վրա, օգնել տեսնել հետաքրքրող նախագծի առավելությունները և թերությունները: Բացահայտումները կարող են նաև դրական լինել. հնարավոր է հաշտվեք հին ընկերոջ հետ:

Աղեղնավոր

Աղեղնավորներն օրվա ընթացքում կարող են հիասթափության պահ կամ ընկճվածություն ապրել: Բացառված չէ փակուղին կամ կարիերայի, ընտանեկան իրադրության, առողջության հետ կապված բարդ շրջանը: Աստղերը խորհուրդ են տալիս ավելի լավ ղեկավարել սեփական մտքերը և զգացմունքները, սովորության համաձայն կամ իներցիայով չընկնել ընկճվածության մեջ: Չարժե հույսը կորցնել. անհրաժեշտ օգնությունը կարող է հասնել վերջին պահին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ տոտալ հոռետեսությունից և ցինիզմից: Ստացված տեղեկատվությունը կարող է ընկճել ձեզ, սակայն հնարավոր է, որ դուք ուղղակի խտացնում եք գույները: Չարժե մեկ բանում հիասթափվելիս ձեր բոլոր արժեքները թերագնահատել: Ի հակակշիռ իմաստը կորցրած կապերի՝ կարելի է և անհրաժեշտ է ամրապնդել փոխշահավետ կապերը: Արժե շփվել մեկի հետ, ով ունակ է հույս ներշնչել:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել գործընկերոջ, մրցակցի, կուռքի, այլ նշանակալի անձի պահվածքի փոփոխությանը: Բացառված չէ, որ ծանոթ մարդը ձեր առջև կանգնի ավելի իրատեսական լույսի ներքո, կամ դրա համար նախադրյալներ ձևավորվեն: Հնարավոր է ստիպված լինեք ինչ-որ բանի հետ համակերպվել: Եթե բախվել եք անիրազեկության, անփութության տեխնիկական հետևանքների հետ, կանխատեսումն ավելի լավատեսական է:

Ձկներ

Ձկները կարող են բախվել հարաբերություններում կրիտիկական պահի հետ: Հին համակրանքների վերածնման հետ մեկտեղ հնարավոր են նաև հիասթափություններ, սպասումների, ծրագրերի, հույսերի մի մասի տապալում: Աստղերը հիշեցնում են, որ այսօր վերջնական դատավճռի ժամանակը չէ, խորհուրդ են տալիս ժամանակավորապես սառեցնել շփումը կամ վերջին խոսքը թողնել ապագային: Վերջակետ արժե դնել միայն այն դեպքում, երբ կյանքը ցույց է տվել գաղափարի անհեռանկարայնությունը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն