Կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկումներին․ Կարեն Ավագյան

Կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկումներին

Կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, որը համալիր և արմատական փոփոխություններ է նախատեսում այս բնագավառում։ Բուհական համակարգում ամբողջովին փոխվում է կրթական գործունեության կազմակերպման տրամաբանությունը։

Մշակված օրինագիծը կարևորագույն փաստաթուղթ է, և պետք է ընդունվի բազմակողմ քննարկումների, լսումների, փորձագետների ու մասնագետների ակտիվ մասնակցության արդյունքում։ Մանավանդ որ՝ տեղյակ ենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ ասելիք ու առաջարկություններ շատերը ունեն։

Ես,մինչև առաջին ընթերցումն, առաջարկելու եմ լսումներ թեմայի վերաբերյալ՝ մասնագետների ներգրավմամբ մանրակրկիտ քննարկելով բոլոր կետերն ու դրույթները։ Լսումների մասին մանրամասներ լրացուցիչ կհաղորդվեն։

Կոչ եմ անում օրենքի նախագծով շահագրգիռ բոլոր կազմակերպություններին ու անձանց գործուն մասնակցություն ունենալ այդ քննարկումներին, ներկայացնել սեփական առաջարկությունները, դիտողությունները։ Մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի այս կարևորագույն փաստաթուղթը լինի հնարավորինս անթերի, ուստի խնդրանքս է ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրել օրինագիծը։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/1774580295948945

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն