Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է ԱԹՍ

Հունվարի 20-ին ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է ԱԹՍ-ից ականանետի արկ:

Միամտություն է կարծել, որ Ալիևը փոխելու է իր ձեռագիրը. Հիշեցնեմ, որ միջադեպը հաջորդեց Կրակովում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կողմերին հաջողվեց որոշակի առարկայական պայմանավորվածություններ ամրագրել սահմանին վստահության մեխանիզմների ներդրման ուղղությամբ.

Այս քայլով Ադրբեջանի իշխանությունները մեսիջ են ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և հայկական կողմին առ այն, որ նշյալ պայմանավորվածություններն ըստ էության չեն կարող նպաստել հակամարտության կարգավորմանը. Եվս մեկ անգամ նշեմ, որ սահմանային միջադեպերի կանխման լավագույն միջոցը և երաշխիքը ՀՀ և Արցախի զինված ուժերի մարտունակության բարձրացումն է.

Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/permalink.php?story_fbid=2071566256407311&id=100006618695607

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն