Երեւանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ, ուղեւորը տեղ կհասնի մինչև 4 տրանսպորտ փոխելով

Շարունակելով Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով առաջարկվող փոփոխությունների շարքը, որի մի մասը ներկայացրել ենք երեկ, նշենք, որ այդ նախագծի համաձայն` այլեւս չեն սպասարկվի մայրաքաղաքի մոտակա գյուղերը:

Առայժմ գործող երթուղային ցանցով Երեւանի որոշ երթուղիներ հասնում են մինչեւ այդպիսի մի քանի բնակավայրեր, օրինակ՝ Ջրվեժ, Հաղթանակ, Նորագյուղ, Առինջ, Քասախ, Արգավանդ, Փարաքար, Զովունի:

Մոտ ապագայում, սակայն, երբ նոր ցանցը գործարկվի, պատկան մարմիններն այդ գյուղերում ապրողներին պետք է Երեւան հասնելու եւ Երեւանից վերադառնալու այլ տարբերակներ առաջարկեն:

«Երթուղային ցանցը նախագծվել է Երեւան քաղաքի վարչական տարածքի համար: Դա ունի իր պատճառները, որոնցից մի քանիսը ուղղակի թվարկեմ. Երեւանից դուրս ուղեւորահոսքերի ծավալը, ինչպես տեղյակ եք, էապես տարբերվում է, եւ այդ առումով սակավ ուղեւորահոսք ունեցող ուղղություններով երթուղիների շահագործումը կարող է հանգեցնել էական ծախսերի ավելացման եւ սակագնի վրա ազդեցություն ունենալ:

Երևանի վարչական տարածքից դուրս որոշ տեղերում բացակայում է լիարժեք ճանապարհափողոցային ցանցը, որը կապահովեր նոր տրանսպորտային տեսակների շահագործման համար անհրաժեշտ պայմանները: Նաեւ Երեւանի վարչական տարածքից դուրս երթուղիների պարագայում կառաջանան անարդյունավետ ծախսերի առաջացման ռիսկեր:

Շարունակությունն՝ այստեղ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն