Երևանում թալանել են սիրված ու ճանաչված երգիչ Եղիշե Պետրոսյանի տղային

Երեկ՝ հունվարի 17-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են սիրված ու ճանաչված երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային՝ 34-ամյա Արտյոմ Պետորսյանին պատկանող ավտոմեքենան: Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հունվարի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում Ա. Պետրոսյանը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 19:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում Մանթաշյան փողոցի 28/ա շենքի բակից գողացել են իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 91 TD 991 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կարագուլյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Մկրտչյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանը աշխատում է «ՍԲԱՔՍԱԼՔԻՆԳ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: 

Նյութի աղբյուրը՝  այստեղ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն