7 միջոց օծանելիքի բույրը երկար պահելու համար

Եթե սիրելի օծանելիքի  բույրը կայուն չէ, ապա դա չի նշանակում, որ այն անորակ է:

Պարզապես հնարավոր է որ ճիշտ չեք օգտագործում: Ներկայացնում ենք 7 միջոց, որոնք կօգնեն երկարացնել օծանելիքի բույրը:

1. Քսեք բույրը լոգանքից անմիջապես հետո.

  Լավ կլինի, որպեսզի հետևեք այն կանոնին, որ լոգանքից հետո կարելի է մարմնի վրա ցողել մի քանի կաթիլ օծանելիք, քանի որ այդ պահին, երբ  մաշկը դեռ խոնավ է ու գոլորշիահարված, այն ավելի լավ կներծծի հոտն ու կպահի ավելի երկար, իսկ տնից դուրս գալուց առաջ կարող եք թարմացնել բույրը:

2. Խոնավեցրեք մաշկը. Ամենակոպիտ սխալը համարվում է չոր մաշկի վրա բույրի տարածումը, որը, միանշանակ, չի կարող պահել օծանելիքի բույրը: Առահասարակ, աշխատեք օգտվել օծանելիքի բույրով մարմինը խոնավեցնող նրբաքսուքից: Խոնավեցման արդյունքում օծանելիքի բույրը  մաշկի վրա 2-ից 3 անգամ ավելի երկար է պահպանվում: 3. Օգտագործեք վազելին. Վազելինը կարողանում է պահպանել օծանելիքի բույրը մաշկի վրա:

Ամբողջ գաղտնիքը թաքնված է վերջինիս ճարպային բաղադրության մեջ, որը թույլ չի տալիս օծանելիքին մաքրվել մաշկի վրայից: Կարելի է պարզապես մի փոքր վազելին քսել պարանոցի, ականջների հետևում ու նոր միայն ցողել օծանելիքը:

4. Մի տրորեք օծանելիքը. Ամենատարածված սխալներից մեկն այն է, որ շատ կանայք ու աղջիկներ օծանելիքը ցողելուց հետո սկսում են մարմնի այդ հատվածը տրորել (տարածել): Սակայն իրականում այդ կերպ մենք նպաստում ենք նրան, որ բույրն ավելի արագ է մաքրվում մաշկի վրայից: Որպեսզի հնարավոր լինի ճիշտ տարածել օծանելիքը մաշկի վրա ու երկարացնել վերջինիս բույրի տևողությունը, անհրաժեշտ է այն մարմնի վրա ցողել 25-ից 30 սմ տարածությունից:

Կատարեք մի քանի սեղմում ու թույլ տվեք բույրին ինքնուրույն ներծծվել:

5. Ընտրեք մարմնի հատվածները. Օծանելիքն առավել լավ պահպանվում է մարմնի այն հատվածներում, որտեղ նրա ջերմությունն առավել բարձր է, հիմնականում արյունատար անոթների դասավորվածության պատճառով:

Բույրն առավել լավ պահպանվում է դաստակների, ականջների հետևի մասում, կոկորդի արտաքին հատվածում, քունքերի, արմունկների հակառակ կողմի անկյուններում ու ծնկների հետևի մասում:

6. Մի մոռացեք մազերի մասին. Կա տարածված կարծիք, որ մազերի վրա չի կարելի ցողել օծանելիք, քանի որ նրանում առկա սպիրտը կարող է վնասել մազարմատները, սակայն իրականում այդ միջոցից առաջացած վնասն աննշան է:

Իրականում կարելի է մազերի վրա ցողել օծանելիք, իհարկե՛, քիչ քանակությամբ, քանի որ նրանք հիանալի կարողանում են բահել բույրը:

7. Ընտրեք առավել կայուն կոմպոզիցիաններ.

Բույրի կայունությունը կախված է ո՛չ միայն վերջինիս ճիշտ ցողումից, այլ նաև նրա բաղադրիչներից, քանի որ որոշ բաղադրիչներ, անգամ ամենաթանկ օծանելիքների դեպքում, շուտ մաքրվելու հատկություններ ունեն: Օրինակ ծաղկային, ծովային ու որոշ մրգային բույրեր: Առավել կայուն համարվում են մուշկե, փայտային ու շիպրային բույրերը: 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն