Իտալիայում անվճար տներ են բաժանել

Իտալական Կրուկոլի քաղաքի իշխանությունները պատրաստվում են անվճար բաժանել քաղաքի պատմական հատվածի դատարկված երկհարկանի տները, որպեսզի նոր բնակիչների գրավեն։

Այսպիսի միջոցների Կրուկոլիի իշխանությունները գնացել են ժողովրդագրական իրավիճակի վրա ազդելու համար։

Այժմ քաղաքում մոտ երեք հազար մարդ է ապրում, և բնակչությունը գնալով նվազում է։

Քաղաքի կենտրոնի տները դատարկվում և խարխլվում են։ Բացի այդ, բնակիչներին վախեցնում է Կրոտոնե գավառի տեկտոնական ակտիվությունը։ Բնակարան կարող են ստանալ ֆիրմաները և ԵՄ բնակիչները, ինչպես նաև նրանք, ովքեր ԵՄ որևէ երկրում ունեն ապրելու իրավունք։

Շենքի նոր տերը պետք է հիմնովին վերանորոգի այն։ Տան վերականգնման աշխատանքները պետք է սկսվեն ոչ ուշ, քան այն գնելուց վեց ամիս անց։ Շենքը կարելի է օգտագործել որպես տուն կամ հյուրանոց։ Սեփականատերը պարտավոր է հինգ հազար եվրոյի չափով գրավ վճարել։

Անշարժ գույքի ձեռք բերման հայտերը կարելի էր ներկայացնել մինչև ս.թ. հունվարի 15-ը։ 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն