Աստղագուշակը հունվարի 16-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Օրը կդասավորվի չափից շատ հաջող, եթե լուրջ տրամադրվեք և զբաղվեք գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Շատ խնդիրներից գլուխ եք հանում ավելի արագ, քան սովորաբար, այդ պատճառով բավարար ժամանակ է մնում հանգստի, հաճելի շփման, զբոսանքների և աշխարհիկ զվարճությունների համար: Կարելի է կատարել խոշոր գնումներ, ծախսած գումարի համար չեք ափսոսա:

Ցուլ

Այսօր էներգիայի հոսք կզգաք: Այս ժամանակը հարմար է սպորտով զբաղվելու, ինչպես նաև կոսմետիկ և առողջապահական պրոցեդուրաների համար, քանի որ դրանք շատ էֆեկտիվ կլինեն: Օրվա վերջում հաճելի անակնկալ է սպասվում։

Երկվորյակ

Այս օրը կպահանջի լուրջ և պատասխանատու մոտեցում ցանկացած գործի նկատմամբ: Պետք չէ հույս ունենալ հաջողության վրա և սպասել հեշտ հաղթանակների: Եթե լուծում եք սեփականության կամ ֆինանսական հարցեր, համբերությամբ զինվեք: Անհրաժեշտ արդյունքները կստանաք ավելի ուշ, քան սպասում էիք: Օրվա երկրորդ կեսին մտերիմներին հնարավոր է պետք գա ձեր օգնությունը, պատրաստ եղեք աջակցել նրանց: 

Խեցգետին

Այսօր մինչ ինչ-որ նոր գործ ձեռնարկելը . խորհրդակցեք դաշնակիցների և փորձված օգնականների հետ, ստացեք այն մարդկանց աջակցությունը, ովքեր հոգեհարազատ են ձեզ: Մեծ է հավանականությունը, որ շուտով օգնության կարիք կունենաք: Օրվա ավարտին հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ:

Առյուծ:  Այսօր հնարավորություն կլինի հանձն առնել այն գործը, որը վաղուց հետաքրքրում էր և գրանցել առաջին հաջողությունները: Բացառված չեն հաճելի ծանոթությունները, սակայն պետք է նկատի ունենալ, որ այսօր ձեզ շատերն են դուր գալիս, իսկ ահա ձեր համակրանքին և վստահությանը ոչ բոլորն են արժանի:

Կույս

Այսօր կարելի է մեկնել ուղևորությունների, ինչպես պլանավորված, այնպես էլ անսպասելի. ամեն դեպքում դրանք հաջող կդասավորվեն: Օրվա երկրորդ կեսը հաջող ժամանակ է առողջապահական, կոսմետիկ, պրոֆիլակտիկ պրոցեդուրաների համար: Դրանք էֆեկտիվ կլինեն:

Կշեռք

Օրը հարմար է վնասակար սովորույթներից հրաժարվելու և օգտակարները ձեռք բերելու համար: Բեղմնավոր կլինի ցանկացած համագործակցություն, իսկ եթե ձեր օգնականները դառնան հոգեհարազատ մարդիկ, ապա ընդհանուր գործերը կդառնան նաև հաճելի:

Կարիճ

Օրը հարմար է ֆինանսների տեսանկյունից: Փողին և գործարքներին վերաբերող որոշումները հաջող են ստացվում: Հաջողության եք հասնում մարդկանց հետ լեզու գտնելու շնորհիվ, նրանց հետ, ովքեր բացարձակ նման չեն ձեզ, չեն կիսում ձեր նպատակները և կյանքի հայացքները:

Աղեղնավոր

Այսօր կարելի է քննարկել կարևոր հարցեր, կասկած չկա, որ կհաջողվի լուծում գտնել, որը կբավավարի բոլորին: Օրը խոստանում է հետաքրքիր ծանոթություններ, որոնք կարող են ստանալ հաճելի ռոմանտիկ շարունակություն, եթե դա ցանկանաք: 

Այծեղջյուր

Օրը հարմար է սպորտով զբաղվելու և ակտիվ հանգստի, ինչպես նաև ֆիզիկական աշխատանքի համար: Էնեգիայով լի եք և հնարամիտ, այդ պատճառով կարող եք մաքրել ձեր ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները: Օրվա վերջում հաճելի հյուր կունենաք։

Ջրհոս

Մանրուքների համար մի անհանգստացեք: Դժվարությունները բացառված չեն, բայց դրանք աննշան են, այնպես որ ամեն ինչից արագ գլուխ կհանեք, եթե հանգստություն պահպանեք։ Կգտնվեն մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել, բացի դա նրանց հետ հաճելի է գործ ունենալը:

Ձկներ

Այսօր ցանկալի չէ քննարկել կարևոր հարցերը, հատկապես աշխատանքին և ֆինանսերին վերաբերող: Օրվա երկորրդ կեսը հրաշալի ժամանակ է զվարճությունների, հանգստի, ոչ պաշտոնական շփման համար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն