Կոմունիստները թարմացնում են «օրակարգը»

2018-ին Ռուսաստանում ընդանալու են քաղաքական կարևոր իրադարձություններ. նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018թ. մարտի 18-ին՝ Ռուսաստանին Ղրիմի միացման օրը։ Սա կլինի ՌԴ-ում յոթերորդ նախագահական ընտրությունները: Առաջինը տեղի է ունեցել 1991թ., ապա 1996, 2000, 2004, 2008, 2012 թվականներին: 2000թ. ի վեր երկրի հիմնական ընտրությունները միշտ տեղի են ունենում մարտ ամսին:

Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը և Եկատերինա Գորդոնը, ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկին, բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, «Յաբլոկո» կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկին, կոմկուսի ներկայացուցիչ Պավել Գրուդինը: Դեկտեմբերի 24-ին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ՌԴ ԿԸՀ հանձնեց նախագահի պաշտոնում որպես թեկնածու գրանցվելու փաստաթղթերը:Վլադիմիր Պուտինը նախագահական մրցավազքին մասնակցելու մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին: «Լևադա կենտրոն» հետազոտական կազմակերպության տվյալներով՝ ռուսաստանցիների 66 տոկոսը կցանկանար 2018-ից հետո Պուտինին տեսնել նախագահի պաշտոնում։

Ներկայացված 23 պոտենցիալ թեկնածուներից փորձեմ անդրադառնալ ամենաանհայտին, ում թեկնածության մասին օրերս հայտարարեց կոմկուսը. խոսքը Պավել Գրուդինի մասին է: Որպես կանոն նախագահական ընտրություններին Ռուսաստանի կոմունիստներին միշտ ներկայացնում էր Գենադի Զյուգանովը, սակայն այս ընտրություններին կոմկուսը գնաց փոփոխության:

Գրուդինի առաջադրմամբ նախագահական ընտրությունների մրցավազքը մի յուրահատուկ ձևով հետաքրքրացավ, և նա իր հետ առողջ թարմություն բերեց` Սոբչակն ուղղակի հորիզոնից վերացավ: Նրա օգտին կքվեարկեն բոլորն ձախերն ու բիզնես ոլորտը, ինչպես նաև նրանք, ովքեր բազմազանության մողմնակից են (ի վերջո հո չեն քվեարկի Ժիրիկին): Խոսքս չնմանվի Գրուդինի գովքի. Ոււղակի նշեմ, որ նա հայրենասեր է, հաջողակ բիզնեսմեն, հմայիչ տղամարդ, կոմունիստ է, նորարական տեխնոլոգիաների կողմնակից` համաձայնեք, որ բավականին դրական հանգամանքներ են:

Կոմունիստ թեկնածուի խոսքերով ՌԴ սոցիալ-տնտեսական իրավիճակը հասել է իր ճգնաժամային պիկին, և երկրում ուղղակի նախահեղափոխական դրություն է: «Մեր երկիրը միակն է աշխարհում, որտեղ ամեն ինչ լավ է, իսկ աղքատության մակարդակն անցել է բոլոր իրատեսական սահմանները: Հարուստները չափից շատ քիչ են, աղքատները` չափից շատ, սա նախահեղափախական դրություն է»:

Գրուդինը երկար տարիներ ղեկավարել է մերձմոսկովյան մեծ գյուղատնտեսական տնտեսություն և էական նշանակություն է տալիս գյուղոլորտում տիրող իրավիճակին և իր դրույթներում էական նշանակություն է տալիս դրանց: Նրա բնորոշմամբ ՌԴ գյուղոլոտն անկումային մակարդակին է և ամբողջությամբ կախված է պետբյուջեից` ոչ մի ինքնաբավ տնտեսություններ չկան: Նախագահի թեկնածուն իր ելույթներից մեկում հայտարարել է, որ ռուսական արտահանվող ապրանքները կամ երրորդ երկներից են ՌԴ անունի տակ քողարկված կամ ուղղակի ամենացածրորակն են: Գրուդինը պաշտոնապես հայտրարել է նաև, որ ՌԴ-ում գյուղի ամբողջական զարգացման արմատական տեսլական ուղղակի չկա:

Կոմունիստ Գրուդինը հաճախ է զուգահեռներ անցկացնում ամերիկյան իրականության հետ, նաև օրինակներ բերում ԱՄՆ-ի նախագահների գործողություններից` հատկապես Ռուզվելիտից և Լինքոլնից: Նրա բնորոշմամբ` ՌԴ գյուղատնտեսության ներկայիս վիճակը կարելի է հաղթահարել առաջնորդվելով և ստիմուլ ստանալով Մեծ ճգնաժամի ճամանակ ԱՄՆ-ի տնտեսության հաղթահարման քայլերով:

Դեռևս դժվար է որևէ լուջ գնահատականներ և կանխատեսումներ անել Գրուդինի քաղաքական ապագայի կամ քաղաքական դիրքորոշումների մասին, դրա համար ուղղակի որոշակի ժամանակ է պետք, իսկ ներկայումս մի բան ակնհայտ է` քաղաքական արենայում հայտնվել է նոր, աշխույժ և թարմ կերպար: Իսկ ահա, թե ինչպիսին կլինի նրա նախընտրական ծրագիրը, կամ ասենք, ինչպես նա ընտրազանգավծի մոտ կընկալվի որպես Պուտինին մրցակից, հնարավոր կլինի փաստել միայն փետրվարի վերջին:

Հ.գ. Դեկտեմբերի 7-ին արտասահմանյան բուքմեյքերական գրասենյակները սկսել են խաղադրույքներ ընդունել Ռուսաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ: Betfair խաղադրույքների բորսան Վլադիմիր Պուտինի հաղթանակի շանսերը գնահատում է 1.05 գործակցով (օրինակ` 100 ռուբլի խաղադրույքը հաղթանակի դեպքում կդառնա 105 ռուբլի): Վլադիմիր Ժիրինովսկիի հաղթանակը գնահատվում է 12.40, իսկ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիինը՝ 26.00 գործակցով:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1655870587828469

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն