Նեյմարն ինձ իր թևի տակ է առել ՊՍԺ-ում. Մբապե

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչպես է ինքը հարմարվել մայրաքաղաքային ակումբին` նշելով, որ այդ հարցում իրեն շատ է օգնել բրազիլացի հարձակվող Նեյմարը.

«Նեյմարն ինձ միանգամից առավ իր թևի տակ: Քանի որ ես չեմ կարողանում անընդհատ ինչ-որ տեղ դուրս գալ, հաճախ ընկերներիս եմ հրավիրում իմ տուն:

Մենք խաղում ենք, ծիծաղում, խոսում այնպիսի բաների մասին, որոնք կապ չունեն ֆուտբոլի հետ: Սա միակ պահն է, երբ ես ինձ կարող եմ պահել իմ տարիքի տղաների պես:

Սիրում եմ ֆուտբոլը, բայց ես աշխատող չեմ: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր խոսում են «զոհողության» մասին, երբ ամբողջ կարիերայի ընթացքում խաղում եք միևնույն ակումբում: Ինձ համար իրական զոհողություն կլիներ ամեն առավոտյան վաղ արթնանալն ու աշխատանքի գնալը»,- Մբապեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն