Ինչպես է Մխիթարյանը ժամանել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեկտեմբերի 18-ին «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղից առաջ մասնակցել է թիմի մարզմանը: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը` լուսանկարներ հրապարակելով այն մասին, թե ինչպես են ֆուտբոլիստները ժամանել մարզմանը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ վաղը կայանալիք խաղին Մխիթարյանը կարող է ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ  «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին:

«Կարծում եմ՝ արդեն հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի առաջարկներ Մխիթարյանի եւ Շոուի վերաբերյալ, եթե լավ գին լինի: Այդպիսին է իմ մոտեցումն այն դեպքերում, երբ ակումբն ինձ որևէ բան է առաջարկում խաղացողների վաճառքի հարցով: Ամեն ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Եթե խաղացողը երջանիկ չէ թիմում և խնդրում է վաճառել իրեն այն գնով, որն ընդունելի կլինի ակումբի համար, ապա ես չեմ կարող մերժումով պատասխանել: Անցյալում այդպես է եղել Դեպայի եւ Շնեյդերլինի դեպքում»,- ասել է Մոուրինյոն:

Նշենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիան» և «Ինտերը»:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն