Ինձ համար մեծ պատիվ էր այսքան դադարից հետո չեմպիոնական տիտղոսը բերել իմ հարազատ ծննդավայր. Հարցազրույց Չեմպիոն Տիգրան Կիրակոսյանի հետ

Загрузка...

FBH.am-ը հարցազրույց է անկացրել Սամբոյի աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանի հետ, որն էլ ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

Բարև Ձեզ հարգելի Տիգրան, Դուք Սոչիում 5։0 հաշվով հաղթեցիք ադրբեջանցի մարզիկին, ի՞նչ զգացողություններ ունեիք այդ պահին

- Առանձնապես մեծ տպավորություն չունեի, քանի որ նույն մրցակցին մի քանի անգամ հաղթել եմ, այդ թվում Եվրոպայի առաջնության եզրափակչում ավելի խոշոր՝ 8-1 հաշվով:

Ի՞նչ զգացողություններ էր, երբ 21-ամյա դադարից հետո, հենց Ձեր շնորհիվ Լոռու մարզը ունեցավ աշխարհի չեմպիոն։

- Ինձ համար մեծ պատիվ էր այսքան երկար դադարից հետո վերջապես չեմպիոնական տիտղոսը բերել իմ հարազատ ծննդավայր։

Դուք ունեք բազմաթիվ մեդալներ և տիտղոսներ, FBH.am-ի ընթերցողների համար, մի փոքր պատմեք, թե ինչ մրցանակներ ունեք։

- Անկեղծ ասաց արդեն շատ դժվար է ինձ համար հիշել ամբողջը, քանի որ շաք քիչ են եղել մրցաշարներ, որտեղից առանց մեդալ եմ վերադարձել: Փորձեմ խոսել ամենակարևորներից: Երեք անգամ նվաճել եմ եվրոպայի չեմպիոնի կոչումը, 2 անգամ փոխչեմպիոնի, իսկ արդեն 4 անգամ պատվավոր երրորդ հորիզոնականը: 4 անգամ նվաճել եմ աշխարհի գավաթը: 2013 թվականին Կազան քաղաքում հաղթել եմ 4 տարին մեկ տեղի ունեցող ուսանողական գավաթը: Այս տարի վերջապես դարձա աշխարհի չեմպիոն, 2 անգամ դարձել եմ փոխչեմպիոն, իսկ 4 անգամ էլ եղել եմ պատվավեր երրորդ հորիզոնականում:

Ո՞րն է Ձեր համար ամենակարևոր և հիշարժան մրցանակը։

- Ցավոք սրտի Սամբո մարզաձևը օլիմպիական չդարձավ, իսկ ինձ համար ամենաբաղձալի տիտղոսը դա աշխարհի չեմպիոն հռչակվելն էր, որը այս տարի վերջապես իրականացրեցի։

Դուք այն եզակի մարզիկներից եք, ովքեր չվախեցան և մեկնեցին Ադրբեջան՝ մասնակցելու օլիմպիական խաղերին։ Մի փոքր պատմեք, թե ինչպես Ձեզ դիմավորեցին թշնամու հողում և արդյոք բարդ չէր մրցելը այնտեղ։

- Դիմավորելու և կազմակերպչական մասով ոչինի չունեմ ասելու, հարևան երկրում ամեն ինչ կազմակերպած էր բարձր մակարդակաով, իսկ անվտանգության միջոցառումերը լիարժեք իրականացնում էին: Ինչ վերաբերվում էր մրցաշարին, ես գիտակցում էի որ այտեղ հաղթելը գրեթե անհնար բան կլինի, քանի որ մրցավարական գործոնը շատ մեծ դեր ուներ:

Դուք այժմ մրցում եք «Հայաստանի լավագույն մարզիկ» անվանակարգում, որքանով եք գնահատում Ձեր հաղթելու հավանականությունը։

-Ինձ համար տասնյակում հայտվելը արդեն հաղթանակ է։

Դուք գրեթե երբեք հարցազրույց չեք տալիս, չեք բարձրաձայնում Ձեր հաջողությունների համար և հանրությունը գրեթե չգիտի ձեր հաջողությունների և նվաճումների մասին, ինչո՞վ է այն պայմանավորված։

-Չգիտեմ, իմ բանավորությունն է այդպիսին, ես չեմ սիրուն հանրային ելույթներ ու քննարկումեներ, սիրում եմ իմ ուժերը չափել միայն գորգում:

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։

- Ձեզ նույնպես։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն