Գոնե այս անգամ Հենոն ճիշտ ընտրություն կատարի

Загрузка...

Դեռեւս տրանսֆերային շշուկների ժամանակ, երբ խոսվում էր Մխիթարյանի՝ «Յունայթեդ» տեղափոխության մասին, կարծիք էի հնչեցրել, որ ընտրությունը սխալ կլինի, քանի որ Հենոն չի կարողանալու հարմարվել անգլիական ֆուտբոլին, որտեղ արագաուժայինն է գերակշռում: Մխիթարյանն ավելի շատ տեխնիկապես հագեցած ֆուտբոլի համար է: Բացի այդ՝ հատուկ ընդգծել էի Մոուրինյոյի գործոնը: Շատ եղան քննադատություններն՝ ուղղված ինձ: Հիմա պարզվում է, որ ճիշտ էի: Դեռեւս «Յունայթեդի» տարբերակից առաջ էի նշել, որ ավելի կատարյալ տարբերակ կլիներ, եթե Հենոն տեղափոխվեր Իտալիա:

Հաշվի առնելով ներկայումս տեղի ունեցող զարգացումները, իտալական Ինտերի կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը՝ պարզվում է, որ կրկին ճիշտ եմ եղել: Այժմ նաեւ տեղեկություններ կան, որ Մխիթարյանին ձեռք բերելու գլխավոր հավակնորդները նույն «Ինտերն», ինչպես նաեւ Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենտուսն» են: Փոքր-ինչ հակված եմ այն մտքին, որ «Յուվեն» կհրաժարվի Մխիթարյանին ձեռք բերելու մտքից (եթե, իհարկե, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չբաժանվի կիսապաշտպանության օղակի մեկ-երկու ֆուտբոլիստներից, ինչը քիչ հավանական է):

Մնում է «Ինտերը», որը նույնպես լավ տարբերակ է Հենոյի համար: Եթե Մխիթարյանը տեղափոխվի Իտալիա, ապա գրեթե վստահ եմ, որ կրկին տեսնելու ենք մեր այն ֆուտբոլիստին, ով փայլում էր Շախտյորում եւ Բորուսիայում: Գոնե այս անգամ Հենոն ճիշտ ընտրություն կատարի...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/1380360498753582

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/RkBjpEusmKj77wgxmjD0.jpg

    Ինձ ճանաչողները գիտեն, որ մաքսիմալ անկողմնակալ եմ ու էմոցիաներով չեմ առաջնորդվում։ Ու էս պոստը անում եմ, որովհետև մենակ ուղիղ եթերները նայելով, առանց ստեղ լինելու, չի կարելի հասկանալ՝ ինչ է կատարվում։ Գրում եմ, որովհետև պարտքս եմ համարում՝ չեմ ուզում լուրջ խնդիրներ ունենանք։ Ուրեմն էսպես. 1. 1996 թվականից սկսած մասնակցել եմ գրեթե բոլոր քիչ թե շատ լուրջ հանրահավաքներին։ Էսքան մարդ երբեք չեմ տեսել, անգամ 2008 թվականի փետրվարի 26-ին։ Մարդկանց հաշվելու մասնագետ չեմ, բայց համեմատելով մի քանի օր առաջ դռոնով արված նկարը, կարծում եմ 100 հազարից պակաս մարդ չի լինի։ 2. Մարդկանց թիվը գնալով աճում է. գալիս են մենակ, խմբերով, ընտանիքներով, կոլեկտիվներով։ 3. Հիմնական մասը երիտասարդներ են։ Կանայք ու աղջիկները իրենց թվով չեն զիջում տղամարդկանց։ 4. Ի տարբերություն այլ հավաքների, որտեղ ակտիվ մասը 20-30% է, մնացածը՝ թամաշա անողներ, էստեղ 70-80%-ը ակտիվ մասնակիցներ են։ 5. Կան ամենատարբեր շերտերի մարդիկ. բանվորներ, գյուղացիներ, արհեստավորներից մինչև արվեստի, գիտության մարդիկ, գործարարներ և այլն։ 6. Մարդիկ տրամադրված են խաղաղ ցույցի։ Շատերը երեխեքի հետ են։ Բնականաբար, կան նաև ոչ բավարար իրավագիտակցության մակարդակ ունեցող մարդիկ, որոնք քիչ են, բայց կարող են անկանխատեսելի քայլեր անել։ 7. Խոսակցություններից հասկացա, որ մարդկանց ամենաշատ զայրացրել է Մարտի 1-ի հիշատակումը։ Շատերը դա ընկալել են որպես կոնկրետ սպառնալիք։ 8. Էս մարդիկ առանց ընդգծված լիդերի են։ ՓԱՍՏ. Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ներկա Ազգային ժողովը չի արտացոլում ուժերի ու տրամադրությունների նոր բալանսը։ ԿՈՉ, ՀՈՐԴՈՐ կամ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ոնց կուզեք, ընդունեք Հարգելի քաղաքական ու հասարակական գործիչներ՝ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք։ Էս մարդկանց նկատմամբ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ, որովհետև վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի, Էս մարդկանց ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ, Էս մարդկանց բերման ենթարկելով ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ, ՉԻ ԿԱՐԵԼԻ էս իրականության հետ հաշվի չնստել։ Պրովոկացիաներ անել չի կարելի։ Ֆեյսբուքյան ստատուսներով կամ մեկնաբանություններով չի կարելի կրքերը թեժացնել։ Մտածեք, մի նորմալ, իրական կոմպրոմիս առաջարկեք։ Էս վիճակից կամ ազգովի պարտված ենք դուրս գալու, կամ շահած։ Հ.Գ.- Որպեսզի կարողանայի գրածս պոստել, իջել եմ Կենտրոնական բանկի մոտ, որտեղ մարդիկ քիչ են, որ ինտերնետը միանա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1119413641532918

    Կարդալ ավելին

Քաղաքականություն