Աստղագուշակը դեկտեմբերի 16-ի համար

Загрузка...

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Իսկական ժամանակն է հնություններից ազատվելու համար. Հին իրեր, մտքեր, հագուստ: Դրանցից ազատվելով, դուք կազատվեք բացասական էներգիայից:

Ցուլ

Կյանքի բոլոր ոլորտներում լուրջ փոփոխություններ են սպասվում: Անձնականում ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել, դուք չեք հասկանում՝ ինչ է կատարվում, բայց ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի:

Երկվորյակ

Դուք տանջվում եք անպատասխան սիրուց, իմացեք, եթե չփոխեք ձեզ, այդպես էլ կշարունակեք տանջվել, սկսեք ավելի շատ սիրել ձեզ, միայն այդ դեպքում հանգստություն ձեռք կբերեք:

Խեցգետին

Ձանձրույթ բառը ձեզ համար չէ: Դուք մեղվի պես աշխատում եք, ընտանիքի անդամները ամեն հարցի լուծումը կապում են ձեզ հետ, բայց մի պահ կանգ առեք ու հանգստացեք՝ բառի և ուղիղ և փոխաբերական իմաստով:

Առյուծ

Երկնքից երկիր իջեք: Դուք կարծես ճախրում եք ամպերում, ոչ ռեալիստական նպատակներ եք դնում ձեր առաջ: Իջեք երկնքից և սկսեք ապրել ռեալ կյանքով:

Կույս

Ընտանիքում բարդություններ կառաջանան, որոնց լուծումը ձեզնից նյարդեր կխլի, բայց ի վերջո դուք կհասնեք ցանկալի արդյունքի:

Կշեռք

Օրը լի է անակնկալներով՝ և նյութական և ոչ նյութական՝ լավ լուրերի տեսքով: Լավ լուրեր կարող եք ստանալ նաև արտերկրից: Իսկ սիրելիի կողմից անակնկալը ողջ օրը ջերմությամբ կլցնի ձեր հոգին:

Կարիճ

Դուք ձեզ շատ հոգնած եք զգում, ցանկանում եք գնալ արձակուրդ, բայց մի փոքր համբերեք, օրը փորձեք անցկացնել ավելի թեթև գրաֆիկով՝ որպեսզի Ծննդյան տոները առույգ կարողանաք դիմավորել:

Աղեղնավոր

«Երկրորդ շնչառություն». այս արտահայտությունն իսկը ձեզ համար է. Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, այնպես որ սպասեք փոփոխությունների:

Այծեղջյուր

Հաջողությունը ձեր կողմն է, ինչ էլ որ ձեռնարկեք, ավարտվելու է ձեր ուզածով, բայց փորձեք ռիսկի քիչ դիմել, ռիսկի դիմելուց էլ «խաղասեղանին ամեն ինչ» մի դրեք:

Ջրհոս

Դուք ձեզ լքված ու միայնակ եք զգում. Այս իրավիճակի մեղավորներից մեկն էլ դուք եք, դուք վանում եք ձեզ սիրող մարդկանց, մոտ չեք թողնում, հետո էլ բողոքում եք, որ միայնակ եք:

Ձկներ

Աշխատավայրում դժվարություններ են սպասվում, կա մեկը, որը փորձում է վնասել ձեր կարիերան, ուշադիր եղեք, ձեր գործը գերազանց կատարեք և ոչ ոք չի կարողանա ձեզ վնաս հասցնել:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն