ՀՀ կառավարությունը որոշել է դադարեցնել Մեղրու ճանապարհի մի հատվածի վերանորոգման ֆինանսավորումը

Էսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Մեղրու ճանապարհի մի հատվածի վերանորոգման ֆինանսավորումը դադարեցնել, քանի որ համաձայնություն ձեռք չի բերվել ռուսական ռազմաբազայի ղեկավարության հետ: 

Էմոցիաները մի կողմ դնենք ու հասկանանք, թե ինչ է կատարվում: Ուրեմն՝ ՀՀ տարածքում Հայաստանի կենսական շահ է հանդիսանում Իրանից Երևան ավտոճանապարհը, ու Հայաստանը պետք է որոշի, թե որտեղով այն անցնի, սակայն, ինչպես պարզվում է, Հայաստանը որոշում կայացնելու որևէ հնարավորություն չունի, քանի որ այդ ճանապարհի մի հատված, չգիտես ինչ-ինչ խնդիրներից ելնելով, խանգարում է ռուսական ռազմաբազայի գործունեությանը: 

Հիշեցման կարգով ասեմ, որ ռուսական բազան Հայաստանում է ՀՀ անվտանգությունն ապահովելու նպատակով, և կրկին հիշեցման կարգով ասեմ, որ Իրանի տարածքից Հայաստանին որևէ սպառնալիք չկա, ու առաջիկա տասնամյակում չի էլ կարող լինել, դրա համար ռուսական զորքերի այնտեղ գտնվելը լրիվ անիմաստ է: Այ իմաստալից կլինի ռուսական զինուժի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, որը հնարավորություն կտա Հայաստանի բանակի այդ տարածքի ստորաբաժանումներին հա՛մ պահել Իրանի հետ սահմանը, հա՛մ էլ ավելի կարևոր վայրերում ծառայել...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/1648804108492366

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն