Մխիթարյանը կարող է «Ինտեր» տեղափոխվել վարձակալությամբ

Загрузка...

Եվրոպական մամուլը շարունակում է քննարկել Հայաստանի հավաքականի և առայժմ անգլիական «ՄՅՈՒ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Միլանի «Ինտեր» արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը» քննարկում են Հենրիխ Մխիթարյանին և Ժոաու Մարիուին փոխանակելու տարբերակները:

«Corriere dello Sport»-ը հաղորդել է, որ Մխիթարյանը կարող է «Ինտեր» տեղափոխվել վարձակալության հիմունքներով, այնուհետև տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ: Սակայն Մխիթարյանը ԵՄ երկրի քաղաքացիություն չունի, իսկ Իտալիայում գործում է ԵՄ քաղաքացիություն չունեցող ֆուտբոլիստների թվի սահմանափակում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն