Աստղագուշակը դեկտեմբերի 14-ի համար

Загрузка...

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Թեթևակի անախորժություններ են սպասվում, բայց դրանք էապես չեն ազդի օրվա ընթացքի և ձեր տրամադրության վրա: Լավ օր է  նոր ծանոթություններ հաստատելու համար:

Ցուլ

Ամենօրյա աշխատանքների հետ զգույշ եղեք: Դուք ձեզ արդեն պրոֆեսիոնալ եք համարում և սկսել եք թուլանալ, ուշադիր եղեք, քանի որ սխալները չեն բացառվում:

Երկվորյակ

Ֆիզիկապես ձեզ գերազանց կզգաք, հոգեպես ևս ամուր կլինեք: Որքան էլ կողքից փորձեն ձեզ կոտրել, միևնույն է չի հաջողվի, դուք գտել եք այս կյանքում ձեր տեղը:

Խեցգետին

Ուշադիր ու զգոն եղեք նոր ծանոթների հետ, նրանք այն չեն, ինչ առաջին հայացքից թվում են: Մի բացեք ձեր սիրտն ու հոգին նրանց առաջ:

Առյուծ

Բավական հանգիստ օր է: Օրվա ավարտին չի բացառվում հաճելի անակնկալ սիրելիի կողմից, հնարավոր է ընկերները ևս մի ինչ-որ բանով ձեզ ուրախացնեն:

Կույս

Ցանկացած գործ, ինչ կձեռնարկեք այսօր, կպսակվի հաջողությամբ, բայց ոչ միանգամից, ձեզնից մեծ ջանքեր կպահանջվեն դրա համար, դուք ձեզ մի պահ անգամ թույլ կզգաք, բայց չկոտրվեք:

Կշեռք

Սիրային հարցերը կարգավորելու համար այսօր գերազանց օր է: Եթե վիճել եք սիրելիի հետ, ապա իսկական ժամանակն է հաշտվելու համար, քանի որ երկուստեք սիրում եք միմյանց, իսկ վեճերն անխուսափելի են:

Կարիճ

Ուշադիր եղեք ձեր խոսքին, դուք բավականին կոպիտ եք դիմացինների հետ, նրանք ձեր բնավորությունը գիտեն և չեն պատասխանում ձեզ նույն կերպ, բայց մի օր բոլորի համբերության բաժակն էլ հատում է:

Աղեղնավոր

Բավական էմոցիոնալ օր է սպասվում: Վեճեր հաշտեցումներ, ուրախ ու տխուր լուրեր, հաճելի ու տհաճ անակնկալներ, մի խոսքով չեք ձանձրանա:

Այծեղջյուր

Գործնական հարցերում ակտիվ ու նախաձեռնող եղեք, հակառակ դեպքում հակառակորդները ձեզ «կուլ կտան»: Նրանք սպասում են, դուք երբ եք սայթաքելու:

Ջրհոս

Ճակատագիրը ձեր հանդեպ շատ բարեհաճ է, ձեզ թվում է, թե ամեն ինչ կորած է. Բայց այդպես չէ, գիշերից հետո միշտ գալիս է ցերեկը:

Ձկներ

Եթե գործնականում ինչ-որ հարցեր ձեզ անհանգստացնում են, միանգամից բարձրաձայնեք, մի կուտակեք դրանք ձեր մեջ, քանի որ հետո ձեզ համար ավելի բարդ կլինի:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/RkBjpEusmKj77wgxmjD0.jpg

    Ինձ ճանաչողները գիտեն, որ մաքսիմալ անկողմնակալ եմ ու էմոցիաներով չեմ առաջնորդվում։ Ու էս պոստը անում եմ, որովհետև մենակ ուղիղ եթերները նայելով, առանց ստեղ լինելու, չի կարելի հասկանալ՝ ինչ է կատարվում։ Գրում եմ, որովհետև պարտքս եմ համարում՝ չեմ ուզում լուրջ խնդիրներ ունենանք։ Ուրեմն էսպես. 1. 1996 թվականից սկսած մասնակցել եմ գրեթե բոլոր քիչ թե շատ լուրջ հանրահավաքներին։ Էսքան մարդ երբեք չեմ տեսել, անգամ 2008 թվականի փետրվարի 26-ին։ Մարդկանց հաշվելու մասնագետ չեմ, բայց համեմատելով մի քանի օր առաջ դռոնով արված նկարը, կարծում եմ 100 հազարից պակաս մարդ չի լինի։ 2. Մարդկանց թիվը գնալով աճում է. գալիս են մենակ, խմբերով, ընտանիքներով, կոլեկտիվներով։ 3. Հիմնական մասը երիտասարդներ են։ Կանայք ու աղջիկները իրենց թվով չեն զիջում տղամարդկանց։ 4. Ի տարբերություն այլ հավաքների, որտեղ ակտիվ մասը 20-30% է, մնացածը՝ թամաշա անողներ, էստեղ 70-80%-ը ակտիվ մասնակիցներ են։ 5. Կան ամենատարբեր շերտերի մարդիկ. բանվորներ, գյուղացիներ, արհեստավորներից մինչև արվեստի, գիտության մարդիկ, գործարարներ և այլն։ 6. Մարդիկ տրամադրված են խաղաղ ցույցի։ Շատերը երեխեքի հետ են։ Բնականաբար, կան նաև ոչ բավարար իրավագիտակցության մակարդակ ունեցող մարդիկ, որոնք քիչ են, բայց կարող են անկանխատեսելի քայլեր անել։ 7. Խոսակցություններից հասկացա, որ մարդկանց ամենաշատ զայրացրել է Մարտի 1-ի հիշատակումը։ Շատերը դա ընկալել են որպես կոնկրետ սպառնալիք։ 8. Էս մարդիկ առանց ընդգծված լիդերի են։ ՓԱՍՏ. Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ներկա Ազգային ժողովը չի արտացոլում ուժերի ու տրամադրությունների նոր բալանսը։ ԿՈՉ, ՀՈՐԴՈՐ կամ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ոնց կուզեք, ընդունեք Հարգելի քաղաքական ու հասարակական գործիչներ՝ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք։ Էս մարդկանց նկատմամբ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ, որովհետև վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի, Էս մարդկանց ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ, Էս մարդկանց բերման ենթարկելով ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ, ՉԻ ԿԱՐԵԼԻ էս իրականության հետ հաշվի չնստել։ Պրովոկացիաներ անել չի կարելի։ Ֆեյսբուքյան ստատուսներով կամ մեկնաբանություններով չի կարելի կրքերը թեժացնել։ Մտածեք, մի նորմալ, իրական կոմպրոմիս առաջարկեք։ Էս վիճակից կամ ազգովի պարտված ենք դուրս գալու, կամ շահած։ Հ.Գ.- Որպեսզի կարողանայի գրածս պոստել, իջել եմ Կենտրոնական բանկի մոտ, որտեղ մարդիկ քիչ են, որ ինտերնետը միանա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1119413641532918

    Կարդալ ավելին

Քաղաքականություն