Միլիարդատերերի կանանց 7 երկաթյա կանոնը

Загрузка...

Ցանկացած կին կարող է իր ընտրյալին միլիոնատեր կամ նախագահ դարձնել, և դրա համար մեծ ուժ պետք չէ: Առաջարկում ենք հետևել միլիոնատերերի կանանց խորհուրդներին:

1. Կարգավորեք տեղեկատվական դաշտը

Ընտրեք միայն այն տեղեկությունը, որը հաճույք է պատճառում: Հաճախ այցելեք ցուցահանդեսներ, թանգարաններ և թատրոններ, գիրք կարդացեք, ֆիլմ դիտեք, ճանապարհորդեք և պարզապես քայլեք քաղաքում: Այսինքն ընտանիքի համար ապահովեք բարի և ոգևորիչ մթնոլորտ:

Ընդմիշտ հրաժարվեք թոք շոուներից, ռեալիթի շոուներից, բամբասանքներից և բացասական լրահոսից:

2. Կարգավորեք շփման դաշտը

Եղեք անկեղծ և բաց, և ձեր շրջապատում կհայտնվեն ստեղծագործ, պոզիտիվ մարդիկ: Չարախինդ մարդկանցից հրաժարվել է պետք: Հետևեք այս համընկնումին. «Ձեր շահույթը ձեր շրջապատի միջին շահույթն է»:

3. Հոգ տարեք ձեր մասին

Անբացատրելի ցավով տառապող կանայք չեն կարող հանգստություն և հարմարավետություն ապահովել: Պարբերաբար զբաղվեք ձեզանով: Դուք պետք է բժշկի այցելեք, մաքուր ջուր խմեք, առողջ ապրելակերպ վարեք, հաճախ փակեք նոթբուքի կափարիչը: Դուք նաև պետք է հետևեք ընտանիքի անդամների առողջությանը:

4. Զարգացրեք նրա տաղանդները

Ձեր ամուսինը, անկասկած, շնորհներ ունի, որոնք չի օգտագործում աշխատանքի մեջ: Թույլ մի տվեք, որ նա դրանք կորցնի: Վստահություն ներշնչեք նրան իր ուժերի հանդեպ, օգնեք, որ ինքնադրսևորվի, միասին ծրագրեր կազմեք, աջակցեք դրանց իրագործմանը:

5. Մոռացեք ֆեմինիզմի մասին

Ուժեղ և անկախ կանայք տղամարդկանց թուլակամ են դարձնում: Եղեք նուրբ, քնքուշ կին, որը պաշտպանության կարիք ունի: Եղեք նրա ուղեկիցը, ոչ թե հրամանատարը: Տղամարդը կտնտեսի մրցակցության վրա ծախսվող իր ուժերը և կուղղի դրանք այլ ոլորտ:

6. Ծրագրեք ընտանեկան բյուջեն

Հետևեք ոսկե կանոնին՝ ծախսերը չպետք է գերազանցեն եկամուտները: Ապառիկ մի՛ վերցրեք, գրավ մի՛ դրեք: Նրա աշխատածը տնտեսեք և խելամտորեն ծախսեք. մտածեք նաև ապագայի մասին:

7. Գովաբանեք նրան մտովի և բարձրաձայն

Բառերը նշանակությունը ունեն: Եթե դուք նրան անհաջողակ համարեք, այդպիսին էլ նա կդառնա: Հավատացեք նրա հաջողությանը, և նա կհասնի դրան: Երբեք մի՛ քննարկեք նրա մասին ուրիշների հետ և թույլ մի՛ տվեք նրանց միջամտել ձեր գործերին: Աշխատեք նրա իմիջի վրա: Վերաբերվեք նրան որպես ամենաուժեղ և հաջողակ մարդու, և այդպես էլ կլինի:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն