Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են 18-ամյա վարորդի «09»-ը և 55-ամյա վարորդի «06»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է

Загрузка...

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Արտաշատի վարչական տարածքում, բախվել են 55-ամյա Համլետ Մանուկյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 05 ՍՏ 940 համարանիշի և 18-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 ԼP 916 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, նրա վարորդն էլ դեպքի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքները թեթև են։

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/12/13/1084544/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն