Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 4 հոգի, որից 2-ը՝ դպրոցականներ, տեղափոխվել են Սևանի հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Չկալովկա գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հասմիկ Գևորգյանը, 10-ամյա Գոհար Գևորգյանը, 45-ամյա Մարինե Կնդոյանը և Նորատուս գյուղի բնակիչ՝ 15-ամյա Գուրգեն Մանուկյանը։ 

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/12/13/1084541/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն