Ողբերգական վրաերթ-ավտովթար Երևանում. 26–ամյա վարորդը Նոր Զովք սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել ՀՀ ԿԱ ազգային վիճակագրական ծառայության գլխավոր մասնագետին, վերջինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Загрузка...

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ –վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում 26-ամյա Մարտին Մադոյանը Հանրապետության փողոցում Նոր Զովք սուպերմարկետի դիմաց իր վարած Mercedes մակնիշի MA 091 RT համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 51-ամյա Արթուր Օհանյանին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը, ով տղամարդ էր՝ ճանապարհին մահացել է: 

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/12/12/1084519/#lg=1&slide=22

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն