ԱՄՆ-ն չի շտապում նոր դեսպան նշանակել Թուրքիայում

Թուրքիայում ԱՄՆ հաջորդ դեսպանին լուրջ փորձություններ են սպասվում։ Հատկանշական է այն հանգամանքը, որ նախկին դեսպանին Էրդողանը համարում էր անձնական թշնամի, իսկ ԱՄՆ քաղաքականությունը՝ թշնամական։ Էրդողանը դեսպան Բասսին չի էլ ընդունել առաքելության ավարտի կապակցությամբ։ Ավելին, դեսպան Բասսին հորդորել են այլևս երբեք չվերադառնալ Թուրքիա որևէ կարգավիճակով։ Բասսը շուտով կնշանակվի ԱՄՆ դեսպան Աֆղանստանում։ Կարծում եմ սա ավելի դյուրին առաքելություն է, քան Թուրքիայում ԱՄՆ դեսպան լինելը, գոնե թուրք-ամերիկյան հարաբերությունների այս փուլում։

Մոտ ժամանակներս նոր դեսպանի թեկնածությունը Թրամփը կուղարկի Սենատ, իսկ թուրք-ամերիկյան խնդիրների ծավալն այնքան մեծ է, որ կծիկը մոտակա տասը տարում քանդել չի հաջողվի։ Չեմ բացառում նաև Հոգլանդի և Բրայզայի պատմության կրկնությունը, սակայն այս անգամ ոչ միայն հայկական, այլև թուրքական լոբբինգի աշխատանքի շնորհիվ։ Նայած ով է լինելու դեսպանի նոր թեկնածուն և նայած ինչպիսի վերաբերմունք կունենա նրա նկատմամբ անձամբ Էրդողանը։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155965867450421

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն