Ադրբեջանական կողմը Սեյրան Օհանյանի դեմ օգտագործում է դավաճաններին

Загрузка...

Օհանյանի պաշտոնանկությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցների մի մասը, նրանք ովքեր ենթարկվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարին, սկսել են նյութեր գրել և տարածել նրա դեմ, որոնց բովանդակությունից զգացվում է, որ հրաման տվողը տարիներ շարունակ նեղված է եղել նախկին նախարարից: Պատվիրատույի երկար ականջները հենց առաջին նյութից հետո ակնհայտ երևում էին, այլ տարբերակ էլ իհարկե չկար, դա Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է, որ տարիներ շարունակ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Օհանյանի հետ ու հենց այդ տարիներից հայտնի էր իր լուսանկարներով՝ դրոշից հեռու կանգնած:

Անցյալը փորփրելով ու անիմաստ հոդվածներից ոչ մի դրական բան չստացած պարտված բանակի գեներալ Հասանովը գործի է դրել հայ ազգի դավաճան Սյուզան Ջաղինյանին: Հիմա էլ նրա միջոցով փորձում է վերլուծություններ կատարել Սեյրան Օհանյանի ներկայիս վիճակի մասին: Սա էլ մի աման լափի համար ինչքան հիմարություն կա իր ուղեղում պատրաստ է գրի առնել կայքում:

Այդպես էլ գաղտնիք է մնացել, թե կոնկրետ որ հանդիպման ժամանակ է Հասանովը այդպես նեղվել ու չի կարողացել տարիներ շարունակ արտահայտվել, քանի որ ամեն հանդիպումից հետո հնարավոր էր հաջորդ հանդիպումը, որը ավելի դաժան կարող էր ստացվեր:

Ես դեռ սպասում եմ հերթական հոդվածին, որտեղ գոնե Հասանովը կպատմի իրական պատճառների ու իր ոչ պռոֆեսիոնալ պահվածքի մասին:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1483731618342236

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն