Հայաստանում ավտովթարից հրաշքով խուսափած բեռնատարի տեսագրությունը մեծ իրարանցում է առաջացրել Ֆրանսիայում․ (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային այս իրավիճակի տեսագրությունը լայն տարածում է գտել Ֆեյսբուքի ֆրանսիական տիրույթում։ Օգտատերերը լայն քննարկում են ծավալել՝ կարծելով, որ դեպքը տեղի է ունեցել այնտեղ։ Մարդկանց մի մասը քննադատում է իշխանություններին՝ ճանապարհները չմաքրելու համար, մյուսներն էլ կարծում են, որ վարորդն իսպանացի է, ու աշխույժ քննարկում են նրա քայլերը։

Մեկն ասում է, որ միայն իսպանացի վարորդները կարող են այսպես պրոֆեսիոնալ վարել և այսպես հմտորեն դուրս գալ նման իրավիճակից, մյուսներն էլ քննադատում են վարորդին՝ նրան անզգույշ համարելով. «Միայն իսպանացի վարորդը կարող էր այսպես ինքնավստահ լինել»,- քննադատում է մի օգտատեր։ Զավեշտալին այն է, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանում. ակնհայտ է, որ տեսագրության մեջ Դիլիջանի ոլորաններն են։

Տեսանյութի մեկնաբանություններում մարդիկ կասկածանք են հայտնում՝ բեռնատարը սառույցի վրայո՞վ է ընթանում, թե՞ ձյան։ Միանգամայն հասկանալի է, թե ինչու են Դիլիջանի ոլորանները չտեսած մարդիկ խառնվել իրար։ Տարվա ձմեռային եղանակին այդ ճանապարհով երթևեկելիս հաճախ կարելի է նման տեսարանների հանդիպել։ 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն