Որքան ունեցվածք ունի աղքատներից զզվող Հակոբ Հակոբյանը

Загрузка...

«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Հակոբ Հակոբյանը Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է և, ըստ տրամաբանության, ամենաշատը նրան պետք է հուզեր թանկացումը և կարիքավոր քաղաքացիների ծանր սոցիալական վիճակը:

Պատգամավորի ասածից ստացվում է, որ թոշակով, նպաստով ապրողները «ինքնաբուխ ձևով» խուսափելու են, օրինակ, ձու, միս, կարագ ուտել, քանի որ նշված սննդամթերքները թանկացել են, իսկ աղքատները «սովորություն չունեն» թանկ ապրանք գնել: Ժողովրդի քվեով ընտրված պատգամավորի նմանատիպ մտքերը, մեղմ ասած, պետք է մտահոգեին այն քաղաքական ուժին, որին անդամակցում է նա: Սակայն, ոչ:

Հակոբ Հակոբյանը, բնականաբար, կարագ, ձու, միս կգնի, քանի որ թանկացումը նրա ընտանեկան բյուջեի վրա չի ազդի: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի` Հ. Հակոբյանը մեծ կարողության տեր է:

Հ․Հակոբյանը ունի 15միլիոն 760,000 դրամ, 11 250 դոլլար և 25 000 եվրո։ Նա նաև ունի հանձնած փոխառնություններ՝ 120 000 000 դրամի չափով և եկամուտներ 17 միլիոն 880,000 դրամի։

Ունի սեփական 3 առանձնատուն, 9 հողամաս և 3 շինություն:

Հ․Գ․ Այսքանից հետո իհարկե նա չի կարողանա հասկանալ աղքատներին։


Фото Narine Mnacakanyan.

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=391460837950319&set=a.156921634737575.1073741828.100012592183440&type=3&theater

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն