Եթե չեն կարողանում աղքատները ապրել, թող չապրեն․ Հակոբ Հակոբյանը զզվում է աղքատներից

Загрузка...

Եթե չեն կարողանում աղքատները ապրել, թող չապրեն․ Հակոբ Հակոբյանը զզվում է աղքատներից

ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն, հանդես է եկել հերթական «թևավոր» հայտարարությամբ. «Աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում. աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից»:

Ասեմ, որ Հակոբյանը սովոր է նման «հիմնավորված» արտահայտություններ անելուն, որոնք ներկայացնում եմ ստորև.

1. Հայաստանում մարդիկ աղքատ չեն, պարզապես պետությունը սխալ ինֆորմացիա ունի նրանց եկամուտների մասին:

2. Պետության խնդիրն աղքատի մասին մտածելը չէ:

3. Երբ էժանացում է, մարդիկ չեն արտահայտվում, ասում են` լավ է, երբ թանկացում է լինում՝ մարդիկ միանգամից արտահայտվում են:

4. Բայց էդ ու՞մ գումարի հաշվին պետք է 50 աշխատողի փոխարեն 55 աշխատող այդ գործն անի: Էդ ո՞ւմ գումարի հաշվին պետք է աշխատեն, հետևաբար, ինչքան քիչ աշխատող՝ այնքան լավ:

5. Հողի մարդը պիտի զբաղվի հողագործությամբ, քաղաքում ապրողը պիտի կրթություն ստանա այնքան, որ զբաղվի ՓՄՁ-ով:

6. Աղքատության դեմ պետք է կռվես այն մարդկանցով, որոնք աղքատ են:

Ստացվում է, որ Հակոբ Հակոբյանի համար տարեց տարի խորացող աղքատությունը՝ կամ թվացյալ է, կամ էլ աղքատներն են մեղավոր, որ հայտնվել են այդ կացության մեջ և ամենևին էլ անհարժշտ չէ, որ աղքատները օգտվեն հետևյալ մթերքներից՝ տավարի և հորթի միսը 10 ամսվա ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերից մինչեւ 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում թանկացել է 9%-ով, խոզի միսը՝ 41.6%-ով, գառան ու ոչխարի միսը՝ 24.3%-ով, ձուկը՝ 27.8%-ով, կարագը՝ 33.3%-ով և այս ամենը օր-օրի նոր թափ է ստանում, որի շարունակությունը լինելու է 2018 թ.-ի հունվարից:

Հ․Գ․ Չի բացառվում, որ նման մոտեցումներ ունեցող մարդը, որոշ ժամանակ հետո հանդես գա մեկ այլ հայտարարությամբ, ասելով, որ «եթե չեն կարողանում աղքատները ապրել ուրեմն թող չապրեն»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=390947628001640&id=100012592183440

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն