40-ամյա Տիգրանն իր 1-ամյա երեխային թողած` ընկել է 19-ամյա աղջնակի հետևից, ով հիմար սելֆիներից զատ ոչինչ չի անում

Загрузка...

Երկրորդական, ավելին՝ երրորդական դերերում ներկայացող դերասան Տիգրան Մնացականյանը երբեք իր դերերի համար չի հայտնվել մամուլի առաջին էջերում. միշտ քննարկվել են նրա ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Այսօր կարդում եմ հետևյալ հոդվածը, որ Տիգրանն ամուսնացել է իրենից 21 տարի փոքր աղջկա՝ 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի հետ: Հիմա կասեք՝ դե, սերը տարիք չի հարցնում, սակայն ամեն ինչ՝ հերթով:

Քառասունամյա Տիգրանի ֆեյսբուքյան էջը նայելիս տպավորություն է ստեղծվում, որ նա անչափահաս երիտասարդ է, ով առաջին անգամ է սիրահարվել և արդյունքում գլուխը կորցրած լուսանկարներ է հրապարակում: Հիմա կասեք՝ դե, նրանց կյանքն է, ինչ ուզում են, թող անեն, բայց Տիգրանը երևի մտածում է՝ այնքան ցանկալի տղամարդ է, որ կարող է այդ տարիքում էլ երիտասարդ կին ունենալ այն պարագայում, որ նրա երկրորդ երեխան ընդամենը մեկ տարեկան է:

24294210_1589685557757974_960523868446947101_n

Ի՞նչն է նյարդայնացնող, որ Տիգրանի կինն ասում է. «Տիգրանը չի սիրել կնոջը»: Իրո՞ք, իսկ դու ո՞վ ես, որ խոսես նման բաների մասին, քո ի՞նչ գործ: Այս արտահայտությունից հետո Տիգրանը առնվազն պետք է կնոջ սանձերը ձգի, քանի որ նա խոսում է իր երեխաների մոր մասին, սրան էլ գումարած՝ երկրորդ երեխան ընդամենը մեկ տարեկան է: Ստացվում է՝ Տիգրանն, իր մեկամյա երեխային թողած, ընկել է 19 տարեկան աղջնակի հետևից, ով, հիմար սելֆիներից զատ, ոչինչ չի անում:

Հիմա այս պատմության մեջ ո՞վ է ում խելքը կերել՝ Տիգրանն աղջկա՞, թե՞ աղջիկը, ով հույս ունի դերասանական կարիերայում բարձունքների հասնել: Բնականաբար, եթե Տիգրանը չուզեր, աղջնակը նրա խելքը չէր ուտի, և հակառակը:

24852644_1593618477364682_4677490596512544924_n24296420_1593618480698015_4626762157614907001_n

Նյութի աղբյուր՝ https://lorissblogger.wordpress.com/2017/12/07/40-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%BF%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-18-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%AF%D5%A1/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

Քաղաքականություն