Гулять так гулять. ռուսական մեդիադաշտի ադրբեջանական ստվերը

Բրյուսելում նոյեմբերի վերջին տեղի ունեցած դեպքերը` կապված Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման հետ, Ռուսաստանում ոչ միանշանակ արձագանք են առաջացրել, որն ինչ-որ տեղ կանխատեսելի էր (խոսքը հատկապես փորձագիտական-վերլուծական սեկտորի մասին է):

Ռուսական լրատվադաշտը, որն, իհարկե, ամբողջությամբ գտնվում է իշխանամերձ կապիտալի ենթակայության ներքո կամ պարզապես պետական սեփականություն է, շարունակում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրին անդրադարձերի ալիքը, որի ընթացքում Հայաստանի գլխին, թերևս առանց չափազանցության, լցվում է ուղղակի լուտանք: Այդ հեռուստաընկերությունը հաղորդում է նվիրել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որի ընթացքում հնչել են Հայաստանի հասցեին վիրավորական, արհամարհական, նաև զրպարտիչ բազմաթիվ արտահայտություններ:

Ռուսական, այսպես կոչված, բողոքն ու դժգոհությունն արտահայտվեցին ոչ թե որպես պետական տեսակետ կամ որևէ պաշտոնյայի խոսքով, այլ տարբեր ձևաչափերի հաղորդաշարերի ընթացքում սուր և կոշտ հակահայկական դիրքորոշումներ առաջ քաշելով: Խոսքը «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդման մասին էր, որի հաղորդավարը Հայաստանի իշխող կուսակցությանը մեղադրեց Նժդեհի «ֆաշիստական» գաղափարախոսությանը հետևելու մեջ, և որ Հայաստանը «ցանկանում է Ուկրաինայի ճանապարհով գնալ»:

Մյուս ռաունդն արդեն ռուսական Առաջին ալիքով «Ժամանակը ցույց կտա» թոք շոուն էր, որտեղ լեհ ազգայնական Տոմաշ Մացեյչուկը և ռուս ազգայնական Մաքսիմ Շևչենկոն թեժ վեճի են բռնվել հայկական թեմայով: «Ցանկանում եմ հարցնել Մ. Շևչենկոյին՝ Հայաստանը ՌԴ դաշնակի՞ցն է, թե՞ թշնամին»,- հարցրել է Մացեյչուկը: Շևչենկոն պատասխանել է. «Հայերի այն մասը, որոնք ՌԴ դաշնակիցն են, մեր դաշնակիցն են, իսկ հայերի այն մասը, որ ձեր դաշնակիցն են, մեր թշնամին են»: «Իսկ Ղարաբաղն ո՞ւմն է»,- հարցրել է Մացեյչուկը: «Ղարաբաղն Ադրբեջան տարածքն է: Եվ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջև եռյակ պայմանագրով»,- ասել է Շևչենկոն (ի դեպ՝ 2014-ին հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նույն Շևչենկոն հայտարարել էր, թե Ղարաբաղի հայերը սուբյեկտ են և բանակցային կողմ, որ Բաքուն պետք է բանակցի Ստեփանակաերտի հետ):

Նախօրեին ականատես եղանք հաջորդ դեպքին. ռուսական НТВ հեռուստաալիքը «Место встречи» («Հանդիպման վայրը») հանդիպման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրմանը: Հաղորդման մեկնարկից անմիջապես հետո հաղորդավարները հիշեցին ԵՄ ձգտող Ուկրաինայի միջադեպը՝ նշելով, սակայն, որ Հայաստանի ստորագրած ասոցացման համաձայնագիրն ունի այլ բովանդակություն: Հարկ է ընդգծել, որ հաղորդավարներն իրենց առաջին իսկ հարցադրումներով արդեն հեռուսատադիտողին փոխանցեցին իրենց բացասական վերաբերմունքը ստորագրված համաձայնագրին: Հաղորդման բանախոսները ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար բերում էին տարբեր պատճառաբանություններ, ըստ որի՝ ՀՀ-ն դժգոհ է Ռուսաստանից ստացվող գումարներից: Իսկ ողջ հաղորդման ընթացքում կարմիր թելով անցնում է ուկրաինական մայդանի օրինակը:

Քննարկմանը մասնակցող քաղաքագետ Օլեգ Բարաբանովը նախ նշել է, որ «Հայաստանը ԵՄ-ին ընդհանրապես պետք չէ», վերջինս պարզապես ցանկանում է սեպ խրել նոր ձևավորվող ԵՏՄ մեջ, այնուհետև հավելել, որ 2013թ., երբ Հայաստանն «ազատ երկիր էր», այսինքն` որևէ միավորմանը միացած չէր, ընտրություն կատարեց, և այդ ընտրությունը Եվրասիական տնտեսական միությունն էր: Այժմ, նրա խոսքով, երբ «Եվրասիական միությունն աստիճանաբար վերածվում է քվազի-միասնական պետության, Հայաստանը կլինի «տրոյական ձիու» կարգավիճակում»:

Քննարկմանը ներկա քաղաքագետ Սերգեյ Մարկովը հիշեց «Ադոլֆ Հիտլերի ժամանակակից Նժդեհին, որին Հայաստանում հուշարձաններ են կանգնեցնում և նրան անվանում ազգային հերոս»: Նրա խոսքով՝ հայերն անգամ փորձում են «միջամտել Ռուսաստանի ներքին գործերին և ճնշում գործադրել ռուսական հեռուստաալիքների վրա, որպեսզի իրենք չասեն, որ Նժդեհը նացիստ հանցագործ է»: Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը Մարկովը մեկնաբանել է ոչ թե անգամ ապտակ, այլ ԵՄ-ի կողմից նախապատրաստում՝ Ռուսաստանի վրա հարձակման համար: Իսկ ՀՀ-ից հետո հաջորդ երկիրը, նրա խոսքով, պետք է լինի Բելառուսը:

Հաղորդման բովանդակությունն ամբողջովին կառուցված էր Հայաստանին վիրավորելու, դավաճան պիտակավորելու վրա: Հնչում էին այնպիսի գնահատականներ ու համեմատություններ, որոնք ուղղակիորեն վիրավորում էին Հայաստանին, օրինակ, որ Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է կամ «Հայաստանը ստորագրել է ասոցացումը, որովհետև հին ու հպարտ ազգ է ու չի ցանկանում խոստովանել, որ կախված է միայն Ռուսաստանից», կամ որ «Հայաստանը կատու է» և այլն: Ողջ հաղորդման ընթացքում հիշեցվում է, որ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, անվտանգության երաշխավորը, և ղարաբաղյան հակամարտությունը լայնածավալ պատերազմի չի վերածվում հենց Ռուսաստանի շնորհիվ: Ուշագրավ է, որ ամբողջ հաղորդման ընթացքում հաղորդավարները փորձում էին ուղղորդել հյուրերին իրենց պատասխաններում և հեգնում այն բանախոսներին, որոնք Հայաստանը դիտարկում են ոչ թե որպես «Ռուսաստանի կին», այլ որպես անկախ պետություն:

Հարկ եմ համարում ընդգծել, որ այդ հաղորդման ժամանակ հնչեցված պսևդոմեղադրանքների ու անհիմն, ավելի շատ պոպուլիստական և ռևանշիստական գաղափարների հեղինակներն անգամ պաշտոնյաներ չեն, այլ, այսպես ասած, փորձագետներ, որոնք ակնհայտորեն սնվում են ադրբեջանական կերակրատաշտից, բայց, միևնույն է, նրանց լսարան է տրամադրվում ռուսական պետական, իշխանական կերակրատաշտից սնվող լրատվամիջոցներով:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/1632130216869173

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին