Լավրովի հերթական այցը, կամ եկել եմ ասելու, որ ասելիք չունեմ...

Загрузка...

Լավրովի հերթական այցը, կամ եկել եմ ասելու, որ ասելիք չունեմ...

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկի՝ ՌԴ թիվ մեկ դիվանագետն այսօր ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ փաստել է, որ ԼՂ հիմնախնդրի բանակցություններն ապացուցել են, որ մոտական լուծումն անիրատեսական է:

Փաստ, որը թաքուն չէր, փաստ, որի մասին խոսում են բոլորը՝ քաղաքագետ, թե շարքային քաղաքացի: Սակայն, փաստ, որի մասին իրավունք չունի խոսել այդ կարգավորմամբ զբաղվող ձևաչափի մշտական անդամ-ներկայացուցիչ դիվանագետը:

Մի փոքր այլ կլիներ իրավիճակը, եթե արվող հայտարարությանը հաջորդեր դրա պատճառների, հստակ պատճառների, վերջիններս կանխելուն ուղղված հստակ գործողությունների մասին բարձրաձայնումը: Սակայն կա փաստ, չկա լուծման առաջարկ:

Ստացվում է, որ գործ անողն ինքն է խոսում իր արած աշխատանքի անարդյունավետության մասին:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1116482198485358

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն