Հայ ըմբիշները սկսում են պայքարը Վլադիկավկազի միջազգային մրցաշարում

Վլադիկավկազում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային «Ալաններ» մրցաշարը:

 Այս մրցաշարում մեր երկիրը ներկայացնում են Մխիթար Գրիգորյանը, Գարիկ Բարսեղյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (երկուսն էլ՝ 86 կգ), Շամիր Աթյանն ու Գևորգի Կետոևը (երկուսն էլ՝ 97 կգ):

 Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ` այսօր մրցագորգ դուրս կգան 57, 65, 74 ու 97 կգ քաշային ըմբիշները:

 «Ալաններ» մրցաշարի մրցանակային ֆոնդը 80 հազար դոլար է կազմում, հաղթողը կստանա 5000, 2-րդ ու 3-րդ մրցանանակիրներն էլ՝ 2000 ու 1000 դոլար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն