Թեստ․ Այս տղամարդը նայում է ձե՞զ, թե՞ կողք․ պատասխանեք և իմացեք ձեր անձի մասին բոլոր գաղտնիքները

Մեր ուղեղը զարմանալի օրգան է, քանի որ այն կարելի է ասել՝ երբեք չի դադարում աշխատել։

Առաջարկում ենք անցնել այս պարզ թեստը և ստուգել, թե ինչպես է ձեր ուղեղն արձագանքում ստորև ներկայացրած նկարին։

Դա կօգնի ձեզ բացահայտել ձեր անձի այն կողմերը, որոնց մասին դուք անգամ չեք էլ կարող ենթադրել։ Պատրա՞ստ եք։

Պատասխանեք մեկ պարզ հարցի։ Այս տղամարդը նայո՞ւմ է ձեզ, թե՞ նա նայում է կողք։

1. Եթե դուք որոշել եք, որ տղամարդը կողք է նայում

Հնարավոր է, որ դուք այդպես եք կարծում, քանի որ առաջինը նկատել եք քիթը և բերանը, իսկ դա նշանակում է, որ դուք խուսափել եք «վիզուալ կոնտակտից»։

Դա խոսում է ձեր ամաչկոտություն մասին։ Ամենայն հավանականությամբ, դուք ինտրովերտ եք։ Դուք չեք սիրում հայտնվել ուշադրության կենտրոնում, ձեզ համար դժվար է կոնտակտի մեջ մտնել անծանոթ մարդկանց հետ։

Դուք, որպես կանոն, այդքան էլ չեք վստահում մարդկանց, միշտ աչալուրջ եք և փակ։ Դուք նախընտրում եք անցկացնել ժամանակը ոչ այդքան մեծ ընկերների խմբի հետ, ովքեր ձեզ լավ գիտեն։ Չեք սիրում աղմկոտ երեկույթներ։

Որպեսզի բացվեք մեկ այլ մարդու մոտ, ձեզ հարկավոր է նրանց լավ ճանաչել։ Ձեր ընկերությունն անգին է։

Դուք ազնիվ ընկեր եք, ով պատրաստ է օգնության ձեռք մեկնել ցանկացած իրավիճակում։ Ձեզ շրջապատում են հրաշալի մտքեր, սակայն ձեզ չի բավականացնում համարձակությունը և հաստատակամությունը դրանք կյանքի կոչելու համար։ Դուք արագ հանձվում եք ուրիշի կարծիքների և քննադատությունների ճմշման արդյունքում։

Եղեք ավելի ինքնավստահ, վստահեք ձեր ինտուիցիային և գիտելիքներին։ Դուք ավելի շատ բանի եք ունակ։ Մի լռեք, երբ ուզում եք ինչ-որ բան ասել, այլ համարձակ ասեք ձեր կարծիքը, առանց վախենալու դա անել։ Հիշեք, որ այս աշխարհը պատկանում է նրանց, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել։

2. Եթե պատասխանել եք, որ տղամարդը ձեզ է նայում։

Սկզբից դուք նայե՞լ եք այդ տղամարդու աչքերի մեջ։ Դա նշանակում է, որ դուք անկեղծ և բաց մարդ եք, ով երբեք չի վախենում ասել այն, ինչ մտածում է, ազատ արտահայտում եք ձեր մտքերը և կարողանում է դրանք պաշտպանել։

Բացի այդ՝ դուք էքստրավերտ եք։ Ձեզ դուր է գալիս հանդիպել և շփվել մարդկանց հետ։ Ձեր ընկերները համարում են ձեզ շատ շփվող մարդ։ Դուք միշտ մարդկանց շրջապատում եք։

Սակայն դուք հակված եք ամեն ինչ վերահսկեուլ։ Ձեզ դուր է գալիս, երբ ամեն ինչ ձեր ուզածով է։

Դուք կասկածամիտ չեք, ձեզ մոտ լավ է զարգացած ինտուիցիան, որը օգնում է ձեզ ճանաչել մարդկանց, հասկանալու համար նրանք համապատասխան են ձեզ, թե ոչ։ Այդ իսկ պատճառով ձեզ մանիպուլիացիաների ենթարկելը գրեթե անհնար է։

Մարդիկ հիանում են ձեզանով։ Ձեզ շրջապատողների մեջ դուք լիդեր եք համարվում։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին