Երկրաշարժը մեծ վնասներ է հասցրել Ադրբեջանում

Загрузка...

Նոյեմբերի 15-ին` տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ադրբեջանում երկրաշարժի հետևանքով Աղդամի շրջանում ավելի քան 130 տուն և մեկ դպրոց է վնասվել. հաղորդում է Trend գործակալությունը:

Ներկայումս ցնցումներից տուժած շրջաններում կատարվում են վնասի չափը պարզելու վերաբերյալ ուսումնասիրություններ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն