Աստղագուշակը նոյեմբերի 15-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։

Խոյ

Խոյերի համար օրը կարող է սկսվել ոգևորության րոպեից: Փոքրիկ հետաքրքիր գաղափարն ավելի լավ է միանգամից իրագործել, մասշտաբային նախաձեռնությունն արժե հետաձգել: Օրվա երկրորդ կեսը փոփոխություններ կմտցնի ձեր տրամադրության կամ արտաքին իրադրության մեջ: Այդ ժամանակ ավելի լավ է անցնել գաղտնիություն պահանջող գործերի: Հնարավոր է խորասուզվեք տնային հոգսերի կամ սեփական բիզնեսի մեջ:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում առավոտն անցկացնել ազատ ռեժիմով, իսկ կարևոր գործողությունները թողնել օրվա երկրորդ կեսին: Երեկոյան պայմաններ կձևավորվեն չափավոր ակտիվության, հաճելի հանգստի, չծանրաբեռնող հոգսերի համար: Կարելի է ապավինել ընտանիքի, գործընկերոջ, մերձավոր շրջապատի օգնությանը: Շատ բան ձեզ ինտուիտիվ կերպով կհաջողվի: Ցանկալին ստանալու միջոցներից մեկը կլինի ձեր արտաքին գեղեցկությունը և գրավչությունը:

Երկվորյակ

Օրվա սկիզբը Երկվորյակներին թույլ կտա լիցքվորվել էներգիայով, պահպանել թարմության և ինքնագնահատականի անհրաժեշտ մակարդակը: Ոգևորության հավելյալ աղբյուր կարող է դառնալ ձեզ հետաքրքրող ոլորտում կամ ձեր ուշադրության տակ հայտնված տարածքում տեղի ունեցող իրադարձությունը: Օրվա երկրորդ կեսին աստղերը խորհուրդ են տալիս բարձրացնել զգոնությունը, ավելի ուշադիր ընտրել մարտավարությունը, հեռատեսություն դրսևորել:

Խեցգետին

Խեցգետինների համար առավել հարմարավետ է օրվա երկրորդ կեսը: Այդ ժամանակ կկայունանա արտաքին իրավիճակը և ավելի շատ ներքին ներդաշանակություն ի հայտ կգա: Կուժգնանան ռոմանտիկ տրամադրությունները, շատերը հակված կլինեն հետևել զգացմունքին, երազանքին, ինտուիցիային, ստեղծագործական ազդակին: Աճում է ֆիզիկական դիմացկունությունը, հոգեբանական ճկունությունը և հարմարվողությունը:

Առյուծ

Առավոտյան իրադարձությունները կբարձրացնեն Առյուծների տրամադրությունը, սակայն օրվա ընթացքում դա կարող է բավարար չլինել: Օրվա երկորդ կեսին օգտակար կլինի գործնական տրամադրվել՝ հատուկ ուշադրություն դարձնելով իրադարձությունների քողարկված կողմին: Ճիշտ մարտավարությունը թույլ կտա նվազագույնի հասցնել ռիսկերը, ժամանակին շրջացնել թակարդները, ստանալ զեղչ, զիջում, փոքրիկ ֆինանսավորում:

Կույս

Օրվա երկորդ կեսին Կույսերը կսկսեն ուրիշների կարիքը զգալ: Կարող է աճել գործնական համագործակցության պահանջը, հատկապես, եթե գաղտնի գործարքի համար գործընկեր է անհրաժեշտ: Աստղերը խորհուրդ են տալիս վստահությանը խելամիտ սահմաններ գծել, նույնիսկ ծանոթներին ամբողջությամբ չիրազեկել ձեր ծրագրերի և գաղտնիքների մասին: Լավագույն պահը չէ խորհրդակցությունների համար: Անձնական հարաբերություններն ավելի ջերմ կդառնան:

Կշեռք

Կշեռքներին չի խանգարի առօրյայի հետ կապված ամեն ինչում բծախնդրություն դրևորել: Չնայած ցանկացած գործողության հաջող ընթացքին՝ այսօր ամեն ինչ չէ, որ մակերեսին է: Հնարավոր են անբարեխղճության, սխալի, խաբկանքի պահեր: Չարժե ժամանակից շուտ գործն ավարտված համարել. շուտով կարող են ի հայտ գալ թերությունները: Պետք կգա գործիքների, մանր տեխնիկայի, դեղորայքի, նյութերի, փողերի նկատմամբ վերահսկողություն:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում ակտիվությունը թողնել օրվա երկրորդ կեսին: Կեսօրից հետո կսրվի ինտուիցիան, մտադրությունների իրականացման համար հոգեկան և ֆիզիկական ուժեր ի հայտ կգան, ճակատագիրը կհուշի, թե ինչպես մոտեցնել երազանքի իրականացման պահը: Գործնական և անձնական հարաբերություններում ներդաշնակորեն կհարևանեն փոխադարձ շահը և համակրանքը, պայմաններ կձևավորվեն գործարքների, ժամադրությունների համար:

Աղեղնավոր

Առավոտյան Աղեղնավորներին խորհուրդ է տրվում օգտվել հաջող պահից, սակայն ավելի լավ է խուսափել ծրագրեր կազմելուց: Օրվա ընթացքում ուշադրությունը կարող է ուղղվել տնային գործերին, բիզնեսի ներքին կողմերին: Հանգամանքները որոշ չափով դուրս կգան վերահսկողությունից: Կարող են ակտուալ դառնալ բուժական միջոցառումները, վերանորոգման աշխատանքները, մաքրությունը: Եթե ինչ-որ բան վստահություն չի ներշնչում, ավելի լավ է ստուգում անցկացնել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են դրական փոփոխությունների հույս ունենալ կեսօրից հետո: Կսկսեն պայմաններ ձևավորվել հարաբերությունների ներդաշնակեցման, շահույթ, հարմարավետություն, հաճելի զգացողություններ ստանալու համար: Դեպքերի հաջող ընթացքը, լավ տրամադրությունը, աճող ինտուիցիան կօգնեն օպտիմալ ճանապարհ ընտրել ցանկացած ոլորտում՝ կապված գործընկերության, ստեղծագործության, ֆինանսների, բիզնեսի, սիրո, ամուսնության հետ:

Ջրհոս

Օրվա սկզբում Ջրհոսներն իրավունք ունեն հենվելու իրենց սովրությունների, տրամադրության, ինքնազգացողության վրա: Օրվա երկրորդ կեսը շեշտերը կտեղափոխի վաստակի և ծախսերի, ռեսուրսների և գործնական հնարավորությունների տնօրինման վրա, նախադրյալներ կձևավորի գործնական հաջող որոշումների, օգտակար գնումների համար: Նախապատվությունն արժե տալ մարտավարությանը, տեղային առաջադրանքներին:

Ձկներ

Ձկների համար ավելի ներդաշնակ է օրվա երկրորդ կեսը: Այդ ժամանակ գործողությունները կսկսեն արդյունք տալ, կյանքը պարզ և հաճելի լուծում կհուշի բարդ առաջադրանքին: Կհաջողվի ներքուստ թուլանալ, մոռանալ գրգռող գործոնների մասին, հետաձգել տհաճ խոսակցությունը: Ժամանակ կգտնեք սիրո, հաճույքների, ռոմանտիկայի համար: Հաջող կլինի ցանկացած ընտրություն: Կարելի է ծրագրել ուղևորություններ, գնումներ, վճարումներ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին