Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն:

Ալբանիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի ներկայացուցիչ Կարուշ Ղուկասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 162 կգ, դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդ գլխավերևում պահեց 197 կգ և նորից փոքր ոսկե մեդալ նվաճեց: Երկամարտի 359 կգ արդյունքով Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:

Ավելի վաղ 85 կգ քաշային կարգում չեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն