Աստղագուշակը հոկտեմբերի 20-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։

Խոյ

Խոյերի համար կարևոր կլինի առավոտյան տրամադրվածությունը: Եթե ժամանակին չմարեք լարվածությունը, այն կարող է գերակշռել մինչ գիշեր՝ դարձնելով ձեզ «դժվար» գործընկեր, ենթակա կամ ղեկավար: Տարաձայնություններ հնարավոր են որոշակի անձի հետ: Բացառված չէ մրցակցությունը տաղանդավոր կամ ազդեցիկ մարդու հետ: Չարժե ապստամբել ծառայողական հիերարխիայում ենթակայի դիրքի դեմ, աստղերը կարծում են, որ այժմ այն ձեզ համար ամենաօգտակարն է:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս չտարվել ինչ-որ մեկի հետ մրցակցությամբ և հանգիստ անել իրենց գործը՝ արդյունքից հաճույք ստանալով: Ձեր տաղանդներն ու նվաճումները վաղ թե ուշ կնկատվեն, և, միևնույն ժամանակ, ուժերը չեք ծախսի անիմաստ մրցակցության վրա: Եթե ինչ-որ մեկը ձեզ համար արգելքներ ստեղծի, հասկացրե՛ք նրան, որ իր գործողություններն անօգուտ են: Այս օրերը հաջող են նախօրեին սկսած աշխատանքները շարունակելու համար:

Երկվորյակ

Երկվորյակների համար կարևոր է ինքնապահպանման բնազդը: Բացառված չէ, որ հենց այն մյուս ազդեցություններից ամենաուժեղը դուրս գա: Անհոգ Երկվորյակներին աստղերը հիշեցնում են, որ մի շարք հարցերում թեթևամտությունն անթույլատրելի է: Անվտագնության նկատառումներից ելնելով՝ ստիպված կլինեք ինչ-որ բանում ձեզ սահմանափակել, ընդունել ձեր սխալը, ձեզ վրա հոգսեր վերցնել: Հեշտ չի լինի պաշտպանել իրավունքները, վերականգնել արդարությունը:

Խեցգետին

Հարմարվելով հանգամանքներին՝ Խեցգետինները պետք իրենք իրենց հավատան: Այլապես, գերազանց հնարավորությունների առկայության դեպքում, մեծ է տեղում դոփելու ռիսկը: Կարող եք զգուշանալ անակնկալներից, որոշակի մարդու հետ մրցակցությունից և վեճից, գործատուի, գործընկերոջ, ծնողների հետ տարաձայնություններից: Բացառված չէ, որ գլխավոր պատնեշը լինի սեփական վախը, օրինակ՝ չցանկացաք դուրս գալ հարմարավետության գոտուց:

Առյուծ

Որպեսզի օրը օգուտ տա, Առյուծները ստիպված կլինեն հաղթահարել եսակենտրոնությունն ու անկախության ձգտումը: Ցանկալի է պահպանել նախօրեին վերցրած ուղղություններն ու տեմպերը: Չարժե երկար ժամանակով անջատվել աշխատանքային ռեժիմից, քանի դեռ ավարտին չի հասել բանակցությունների, տեխնիկական, բուժական գործընթացների հերթական փուլը: Որոշ յուրօրինակ գաղափարներ կխոտանվեն՝ կապված դրանց անիրագործելիության հետ:

Կույս

Կույսերին օրն օգնում է պահպանել ոգևորությունը, պաշտպանում է ավելորդություններից, վաղաժամ շտապողականությունից, անխոհեմ քայլերից: Ձևավորված անձնական և գործնական հարաբերությունները, սկսված աշխատանքային գործընթացները հատուկ ուշադրություն չեն պահանջի, եթե ինչ-որ անսպասելի բան տեղի չի ունեցել: Ակտիվության համար ազդակ կարող է հանդիսանալ ընկերախմբի կամ համախոհներից մեկի հետ թեթև վեճը:

Կշեռք

Կշեռքների համար օրը կապված է այս կամ այն տիպի սահմանափակումների հետ: Դրանք կարող են լինել ինչպես արտաքին արգելքներ, այնպես էլ ձեր ֆիզիակական և հոգեբանական վիճակը: Նոր ուղղության համար այժմ արված է հնարավոր ամեն ինչ, հետագա համառությունը սպառնում է ուժերի գերծախսով կամ սխալով: Հնարավոր է, որ արժե ավելի շատ ուշադրություն հատկացնել առօրյա գործերին կամ նախկին իրադարձությունների առայսօր չլուծված հետևանքներին:

Կարիճ

Կարիճների էներգիան և արդյունավետությունն օրվա ընթացքում կնվազեն: Այնուամենայնիվ, տրամադրվածությունը կմնա գործնական և դրական, կցանկանաք ինչ-որ օգտակար բան անել: Վատ չի լինի նաև զբաղվել դետալներով, որոնք ոգևորության և շտապողականության պահին կարող էիք բաց թողնել: Կարող են խնդիրներ առաջանալ էլեկտրոնային սարքերի հետ: Դրա հետ կարող եք բախվել ճանապարհին, նամակագրության, խորհրդակցության, աշխատանքի պահին:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում պահպանել չափավորությունը, գործնականությունը, հեռատես լինել: Ցանկալի չէ շատ միջոցներ ծախսել, մասշտաբային նորարարական նախագծեր սկսել: Խոշոր լուրջ գործերը հարթ կընթանան, եթե արդեն պատրաստի ծրագիր ունեք և համաձայնեցրել եք բոլոր նրբությունները: Ցանկացած գործընկերության մեջ օգտակար կլինի հաշվի առնել երկրորդ կողմի կարծիքը, հարմար փոխզիջումներ գտնել:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում նոր նախագծեր սկսել, ինչպես նաև հակաճառել ինչ-որ մեկին՝ առանց հիմնավոր պատճառի: Անձնական կոնֆլիկտը կարող է խաչ քաշել ձեր կարիերայի վրա կամ դժվարություններ ստեղծել դրա ճանապարհին: Հատկապես զգուշորեն արժե ձևակերպել մասնագիտական, իրավական, ադմինիստրատիվ հարցերի վերաբերյալ կարծիքները, քանզի զրուցակիցը, ինչպես դուք, կարող է դրանց շատ ցավոտ վերաբերվել:

Ջրհոս

Ջրհոսներին սպասվում է էներգիայի կամ տրամադրության ժամանակավոր անկում: Չարժե այս օրն ընտրել հրապարակային ելույթների, կարևոր հանդիպումների, ինչպես նաև միջոցառումների համար, որոնցում անհրաժեշտ է ուսուցիչ լինել, օրինակ ծառայել, ցուցադրել ունակությունները: Այսօր կպահպանեք ներքին հավատարմությունը ձեր իդեալներին, կարգախոսներին, պարտականություններին, սակայն կարող է ձեր էներգիան չբավականցնել, որպեսզի հետևեք դրանց:

Ձկներ

Ձկների համար օրը հանգիստ կլինի, եթե բարդ հարցերը լուծել եք նախօրիեն կամ թողել եք ապագային: Բացթողումները լրացնելու փորձը կարող է ժամանակի իզուր կորուստ լինել, քանզի ակտիվության գագաթնակետն արդեն անցել եք: Օրը տրամադրում է չափավորության, իրավիճակը սթափ գնահատելու: Այսօր կարող է ձեր հայացքն ինչ-որ տեղ փոխվել արդարադատության, ժամանակի և գործերի կազմակերպման նկատմամբ: Տարաձայնությունները ձեզ վրա խորը չեն ազդի:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին