Միգուցե արժի, որ Հայրապետյանների ընտանիքը ևս հանդես գա կոչով

Загрузка...

Առավոտից մտածում եմ, թե ինչպես կարող ենք մեր խորին հարգանքն ու երախտիքը հայտնել մեծ հայրենասեր Լևոն Հայրապետյանին: Եվ հիշեցի վերջերս վախճանված կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի որդիների հրաշալի գաղափարի մասին: Նրանք առաջարկեցին բոլորին, ովքեր կցանկանան ծաղիկներ կամ ծաղկեպսակ բերել ժողովրդական արտիստի թաղմանը, դրա փոխարեն գումար փոխանցեն ՀՀ պաշտպանության նախարարության հաշվին՝ բանակի համար զենք ձեռք բերելու համար: Արդյունքում հավաքվեց ավելի քան 4 մլն 300 հազար դրամ՝ 9 հազար դոլար: Գևորգյանցների ընտանիքը ևս իր կողմից զգալի գումար փոխանցեց այդ հաշվին: Սա հանգուցյալի հիշատակը հարգելու լավագույն միջոցն էր, քանի որ նա իր կյանքի ընթացքում շատ բան էր արել ազգային բանակի ձևավորման համար:

Լևոն Հայրապետյանն ազգային բանակի ձևավորման համար շատ ավելին է արել: Տասնյակ հազարավոր երախտապարտ մարդիկ կցանկանան իրենց ցավակցությունն ու վշտակցությունը հայտնել նրա հարազատներին: Միգուցե արժի, որ Հայրապետյանների ընտանիքը ևս հանդես գա կոչով՝ ովքեր ցանկանում են իրենց վերաբերմունքն արտահայտել հանգուցյալի հանդեպ, թող գումար փոխանցեն Արցախի պաշտպանության նախարարության որևէ հաշվեհամարի: Արդյունքում, հավաքված միջոցները կլինեն մեր երախտագիտության լավագույն հաստատումը: Խնդրում եմ՝ ասեք, թե ով կարող է այս միտքը փոխանցել Լևոն Հայրապետյանի եղբորը՝ Վլադիմիր Հայրապետյանին: Եվ եթե կարծում եք, որ այս գաղափարը արժանի է քննարկման, ապա այս ուղերձը տեղադրեք ձեր էջում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1477987602248758&set=a.887345777979613.1073741859.100001125989198&type=3&theater

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն