Ես 82 տարեկան եմ, բայց գնալու տեղ չունեմ. ո՞ւր եմ հասել. Արմեն Ջիգարխանյանի կինը նրան անօթևան է թողնում

Загрузка...

Նոր մանրամասներ են հայտնի դարձել դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի կոնֆլիկտի մասին: Արմեն Ջիգարխանյանի մոտ ընկերը` Արթուր Սողոմոնյանը, պատմել է, որ Վիտալինան մտադիր է տնից ու թատրոնից վտարել դերասանին: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:

Ըստ տեղեկությունների` ստանձնելով թատրոնի փոխտնօրենի պաշտոնը` Վիտալինան փոխել է փաստաթղթերն այնպես, որ բոլոր որոշումներն ինքն է կայացնելու, այսինքն` նա կարող է հանգիստ ազատել ամուսնուն աշխատանքից, ավելին` նա արդեն մշակույթի նախարարություն է ուղարկել Ջիգարխանյանին աշխատանքից ազատելու իր որոշման մասին փաստաթուղթը:

Բացի այդ, դերասանի ողջ ունեցվածքը, որի մեջ ներառված են նաև 2 բնակարաններ, գրանցված է Վիտալինայի անունով: Դերասանի ընկերոջ խոսքով` Ջիգարխանյանը նունիսկ կնոջը խնդրել է իրեն թողնել բնակարաններից մեկը, որտեղ կկարողանա ապրել հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, սակայն Վիտալինան մերժել է: Սողոմոնյանի խոսքով` Ջիգարխանյանն այսօր մնացել է առանց ոչնչի:

«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անհայտ է, թե նա ուր կգնա: Մենք նստած էինք մեր ընկերոջ խոհանոցում, երբ Ջիգարխանյանն ասաց. «Պատկերացնո՞ւմ ես` ես 82 տարեկան եմ, բայց գնալու տեղ չունեմ: Ո՞ւր եմ հասել»,- ասել է Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: Ռուսական առաջին ալիքի եթերում դերասանն ասել է. «Այդ կինը` Վիտալինան, ինձ անարդար ձևով շատ մեծ ցավ է պատճառել: Ես այս պահին պատրաստ չեմ նրան ներելու: Վստահ ասում եմ` ոչ: Նա իրեն ճղճիմ ձևով է պահել, նա գող է, այլ ոչ թե մարդ»,- ասել է Ջիգարխանյանը` հավելելով, որ իրենից 44 տարով երիտասարդ կնոջ հետ կոնֆլիկտի մանրամասները կպատմի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն