Աստղագուշակը հոկտեմբերի 18-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։

Խոյ

Բարեհաջող օր է որոշ մտահաղացումներ իրագործելու համար: Կարող եք տեսակցության գնալ նրանց, ում վաղուց չեք հանդիպել: Հետևեք ներքին ձայնին, այն կհուշի ձեզ, թե ինչպես լուծել ամիսներ առաջ ծագած խնդիրները:

Կարող եք խոշոր գնումներ կատարել: Այսօր ձեռք բերված իրերը, երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Հրաշալի օր է ընտանեկան հավաքույթների համար: Կհանդիպեք բարեկամներին, մեծ սիրով հյուրեր կընդունեք:

Ցուլ

Հանգիստ օր է սպասվում, որը հնարավորություն կտա լիարժեք հանգստանալ, վերականգնել ուժերը և զբաղվել այն ամենով ինչը հոգեհարազատ է: Հրաշալի օր է բնության գրկում զբոսնելու, լիցքաթափվելու համար: Այսօր շփվեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ լավ են ճանաչում և բարձր են գնահատում, ովքեր ձեր դեմ չեն օգտագործի ձեր թույլ կողմերը, չեն չարաշահի ձեր բարությունը:

Հարմար օր է առողջարարական պրոցեդուրաների համար: Հետևեք առողջ սննդակարգին և հրաժարվեք վնասակար սովորույթններից: Կարող եք ապագա ուղևորության համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել:

Երկվորյակ

Այսօր ինչ էլ ծրագրեք, հաշվի առեք, որ միայնակ գործել խորհուրդ չի տրվում: Համախոհների կարիք կզգաք և որքան շուտ գտնեք նրանց, այնքան լավ: Ուղևորությունները սպասվածից ավելի շատ ժամանակ կխլեն:

Սիրային հարաբերություններին նոր շունչ հաղորդելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք ամրապնդել փոխադարձ վստահությունը: Եթե դեռևս փնտրում եք ձեր երկրորդ կեսին, ապա մի հրաժարվեք ընկերական հավաքույթներից, այնտեղ կարող եք հետաքրքիր մարդկանց հանդիպել:

Խեցգետին

Այսօր հնարավորինս զգույշ եղեք: Օրեր առաջ ծագած խնդիրները կարող են լուրջ բնույթ ստանալ: Փորձեք ճիշտ վարքագիծ դրսևորել, որքան էլ գայթակղությունը մեծ լինի՝ խուսափեք չմտածված քայլերից:

Հնարավոր են տարաձայնություններ, մանրուքների շուրջ վեճեր: Փորձեք ամեն գնով խաղաղություն պահպանել: Բարդ իրավիճակներում հայտնվելու դեպքում ՝դիմեք ընկերների օգնությանը:

Առյուծ

Թեթև, հաջող օր է՝ հարմար ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահաղացումները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կլսեք բոլոր կարծիքները, կպաշտպանեք սեփական տեսակետները:

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար :Բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեզ կհասկանան և կգնահատեն: Նոր հարաբերությունները ներդաշնակ զարգացում կունենան, ուրախություն կպարգևեն:

Կույս

Զգուշացեք անծանոթ կանանցից: Այսօր նրանց մեղքով կարող եք լուրջ խնդիրներ ունենալ: Հեշտությամբ եք վատ ազդեցության տակ ընկնում և անհաջող օրինակների եք հետևում:Անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե:Ստացված ինֆորմացիայի միայն մի մասն է հավաստի:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, կեսօրին հոգնածություն կզգաք: Սակայն դա չի խանգարի իրագործել կազմած ծրագրերը: Կարող եք որոշ կենցաղային հարցեր լուծել, կարգի բերել բնակարանը, ազատվել ոչ պիտանի իրերից:

Կշեռք

Այսօր առաջնահերթ խնդիր է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններ պարզելը, ինչպես նաև հասկանալը, թե իրականում նարանցից ով է արժանի ձեր վստահությանը: Այսօր չարժե նոր համախոհներ փնտրել: Սխալներ թույլ տալու, մարդկանց ոչ ճիշտ գնահատելու վտանգը մեծ է: Կարող եք ապավինել հին գործընկերների աջակցությանը: Սակայն հաշվի առեք, որ ամենաբարդ գործերը ձեզ են բաժին ընկնելու և ստիպված եք լինելու դրանք ինքնուրուն անել:

Նշանի շատ ներկայացուցիչներ հարազատների հոգատարության և ուշադրության կարիքը կզգան, ինչը կարող է հարաբերություններում որոշ խնդիրներ առաջացնել: Հնարավորինս նախաձեռնող եղեք: Ընկերների համար հաճելի ժամանց կազմակերպեք և կհամոզվեք, որ նրանց կողմից սիրված և գնահատված եք:

Կարիճ

Ոչինչ հեշտությամբ չի տրվում, սակայն հանձնվելու համար դեռ շատ վաղ է: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, եթե գործի դնեք ձեր հմայքը: Անձնական շահերը կմիախառնվեն գործնականին, ինչն էլ ձեր օգտին կլինի: Հատուկ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին, այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել այն մարդու վրա, ում հանդեպ ինքներդ անտարբեր չեք:

Ձեր շռայլության պատճառով այսօր կարող են որոշ խնդիրներ ծագել: Չափից շատ գումար կվատնեք գնումների և զվարճանքների վրա: Փորձեք դրամական միջոցներն առավել խանյողաբար օգտագործել:

Աղեղնավոր

Դրական միտումների ազդեցությունը մեծ է, օրը բարեհաջող կդասավորվի: Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթանակած դուրս կգաք: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն, երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա, ցանկալի արդյունքի հասնելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել:

Հրաշալի օր է կոկետություն, թեթև ֆլիրտի համար: Գրասենյակային սիրավեպ սկասելու հավանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ միանգամից ուշադրության կենտրոնում կհայտնվեք ձեր ինքնատիպ հանդերձանքի, նաև հումորի զգացումի շնորհիվ:

Այծեղջյուր

Այսօր փորձեք գնահատել և ամփոփել ստացված արդյունքները: Ինքնաքննադատությամբ չեք զբաղվի և շատ ճիշտ կանեք, քանզի բարդ իրավիճակներից դուրս գալու համար ամենաճիշտ ճանապարհն եք ընտրել: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հանդիպեք նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք:

Նպատակահարմար օր է գործնական հարաբերություններ սկսելու, նոր աշխատանքի անցնելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Եթե այսօր սիրահարվեք, դժվար թե ձեր զգացմունքները փոխադարձ լինեն:

Ջրհոս

Կարող եք նոր գործեր ձեռնարկել,այդ թվում՝ բարդ և մեծամասշտաբ: Հնարավոր է, չհաջողվի միանգամից հաջողության հասնել, սակայն, ժամանակի ընթացքում, ամեն բան կկարգավորվի: Ձեռք կբերեք փորձ և մի շարք հետաքրքիր ծանոթություններ: Այսօր հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ շատ բանի եք ընդունակ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա և շուտով հեռանկարային առաջարկներ կստանաք:

Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Անգամ, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, դժվար թե որևէ բան փոխվի: Ինքնազգացողությունից չեք դժգոհի , առողջական խնդիրներ չեք ունենա:

Ձկներ

Շատ խնդիրներ կծագեն, և պատահական չէ, որ նշանի ներկայացուցիչներին չի հաջողվի, օրվա ընթացքում, լավ տրամադրություն պահպանել: Փորձեք ամեն կերպ խուսափել կոնֆլիկտներից: Թեև չեք շտապի կարծիք հայտնել և ձեր դժգոհությունների մասին կլռեք, միևնույն է, իրավճակը կշարունակի լարված մնալ: Մտածեք, թե ինչպես կարելի է այն փրկել, ձեզ գլխում, անկասկած, հրաշալի գաղափարներ կծնվեն:

Ուշադրություն մի դարձրեք դատարկ խոսակցություններին :Ստուգեք ստացված ցանկացած տեղեկատվություն: Հակառակորդները կփորձեն մոլորեցնել ձեզ, դրդել անխոհեմ քայլերի:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/CbzTSylWKEI9lH4viTlr.jpg

    Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝ չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։ Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ, հայկական տարբերակով, «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև: Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը.  • ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի (այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին),  • Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը,  • Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների,  • Այլակարծությունն աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունն արտահայտելու համար։  • Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է: Թերևս  ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո խոսի, խոսի, հետո մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին: Եթե չփոխվեն մոտեցումները, նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2603472549678600

    Կարդալ ավելին